Ազատեք ձեր մտքերը

Եթե դուք անհանգստացած կամ նյարդային եք, չեք կարող վերահսկել այն, ինչ կատարվում է  ձեր կյանքում: Ձեր օրգանիզմը, որպես կանոն, արձագանքում է արյան մեջ սթրես հորմոններ` կորտիզոլ ու ադրենալին արտադրելով: Երբ դուք վտանգի մեջ եք, այս  հորմոնները ձեր օրգանիզմին տալիս են այն ուժը, որով կարող եք փախչել, օրինակ, թշնամուց:   Բայց երբ այս հորմոններն առաջանում են  զգացմունքային հարթությունում, դրանք վերածվում են հոգնածության, ապատիայի եւ վերջապես քաշի ավելացման կամ հակառակը:  Կորտիզոլի բարձր մակարդակը ձեզ մոտ առաջացնում է յուղոտ, քաղցր, աղի ու խրթխրթան կերակուրների ցանկություն: Իհարկե, ձեր ազատ ժամանակը հիմա շատ քիչ է, բայց փորձեք անել այն, ինչ խորհուրդ կտանք ստորեւ.

Քնեք, երբ փոքրիկը քնած է

Դա նշանակում է թույլ տալ մայրիկին, որ ձեր փոխարեն անի լվացքը կամ հավաքի տունը, ամուսինը օգնի լվանալ ափսեները եւ այլն: Հավելյալ քունը կօգնի ձեզ արտամղել սթրեսը: Ցանկացած բաց թողնված քուն առաջացնում է ինսուլինակայունություն` մի բան, որը բացասաբար է ազդում նյութափոխանակության վրա: Մինչդեռ նորմալ նյութափոխանակության պարագայում են այրվում ճարպերը: Այս մասին վկայում է Կլինիկական էնդոկրինոլոգիայի եւ նյութափոխանակության ամերիկյան ամսագիրը:

Գնացեք մերսումների

Վերջին հետազոտությունները վկայում են, որ մասնագիտական մերսումները զգալիորեն նվազեցնում են կորտիզոլ  սթրես հորմոնը եւ ավելացնում լավ ինքնազգացողության օքսիտոցին հորմոնը:

Զբոսնեք

Եթե եղանակը թույլ է տալիս, փոքրիկի հետ գնացեք զբոսանքի: Եթե ոչ, փորձեք կարճ ժամանակով դուրս գալ տանից միայնակ ու քայլել: Բնության գրկում կամ պարզապես զբոսայգիներում զբոսանքը նույնպես լիցքաթափում է մարդուն` թոթափելով սթրես հորմոնները:

«Ինձ համար» 6 րոպե

Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ընդամենը 6 րոպե ընթերցանությունը կարող է հանգստացնել լարված նյարդերը եւ մոտ 70 տոկոսով փոքրացնել սթրեսը: Բայց եթե գրքերը ձեզ համար չեն, միացրեք պլանշետը, լսեք երաժշտություն: Երաժշտությամբ հնարավոր է սթրեսը հանել մոտ 60 տոկոսով: Կամ պարզապես պատրաստեք մեկ բաժակ թեյ ու մնացեք մենակ: Այն կիսով չափ կնվազեցնի սթրեսը: .

Ահա սթրեսից ազատվելու մի քանի միջոց.

  • Սպորտ (զբոսանք, լող, յոգա, վազք, պար, պարանով թռչկոտում, կարդիո վարժանք)
  • Տաք ցնցուղ
  • Համակարգիչ, հեռախոս կամ պլանշետ
  • Մի բաժակ սուրճ կամ թեյ խաղաղ ու լուռ միջավայրում
  • Գրքեր
  • Երաժշտություն
  • Կինո
  • Խանութներ
  • Ցուցահանդես
  • Թատրոն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել