Ինչ պետք է անի աղջիկը տղային դուր գալու համար: Տղայի հետաքրքրությունը շարժելու համար նախ անհրաժեշտ է ուշադրություն գրավել, իսկ հետո ցուցադրել լավագույն հատկանիշները:

Երբ քայլում եք փողոցում, ժամանակ գտեք ձեզ շրջապատող մարդկանց ուսումնասիրելու: Փորձեք նկատել, թե ովքեր են գրավում ձեր հայացքը, ինչպիսի աղջիկներ են ձեզ ամենից շատ հետաքրքրում: Տեսա՞ք: Իսկ հիմա հետեւեք, թե ովքեր են գրավում բոլորի ուշադրությունը, ում են ամենից հաճախ նայում անցորդները: Ի՞նչ կա այդ անձանց մեջ, որն օգնում է նրանց առանձնանալ ցանկացած ամբոխից: Հասկանալով հետաքրքրության առաջացման մեխանիզմը, դրա սկզբնաղբյուրը՝ դուք կկարողանաք դուր գալ ցանկացած տղայի:

Այլ աղջիկներից առանձնանալու ավելի պարզ միջոց է ձեր արտաքինը: Ֆիզիկապես այդ կարող է արտահայտվել հագուստում, ամենեւին կարեւոր չէ թանկարժեք, բայց մյուսների հագուստից տարբերվող: Գորշ գույները տղայի հայացքը գրավելու լավագույն տարբերակը չեն: Փորձեք հակառակն անել. ձեր կյանքում գույներ մտցրեք, այնպիսի զգեստներ հագեք, որոնք վառ տրամադրություն են ստեղծում: Այդ շատ կարեւոր է հատկապես ձմռան սեզոնին, երբ գրեթե բոլորը խամրած գույներով վերարկուներ եւ բաճկոններ են հագնում: Ներկեք մազերը, գունավոր լինզա գնեք, արեք հնարավոր ամեն ինչ՝ մարդկային ընդհանուր զանգվածից տարբերվելու համար: Եվ այդ ամենը սկսեք ձեր ներաշխարհից:

Իհարկե, արտաքինը տղայի ուշադրությունը գրավելու ուղիներից մեկն է միայն: Ի վերջո, չէ՞ որ չեք ցանկանում լինել «այն կարմիր բաճկոնով աղջիկը» կամ «կարմրահեր այն աղջիկը»: Դուք ցանկանում եք, որպեսզի տղաներն ուշադրություն դարձնեն ձեր անհատականությանը եւ համաձայնեն, որ «այս աղջիկն իսկապես զարմանալի է»:

Զրույցը սովորականից ավելի բարձրաձայն սկսեք: Աղջիկների մեծ մասը վախենում է այդ անել, բայց, եթե լավ մտածեք, քանի՞ անգամ եք ուշադիր լսել ցածր զրույցը եւ այդ գրավիչ համարել: Եվ անպայման զարգացրեք հումորի զգացումը: Փորձեք հասկանալ, թե ինչն է մարդկանց ստիպում ծիծաղել: Մեկ հաջողված սրամիտ արտահայտությունը կփոխարինի ցածրաձայն ու ձանձրալի մի ամբողջ դասախոսության: Իսկ եթե տղան ձեր կատակին ի պատասխան ծիծաղի, ուրեմն երկար ժամանակ կկապվի ձեզ:

Եվ, վերջապես, մի ամաչեք տղայն ասել, որ նա ձեզ շատ է դուր գալիս: Չէ՞ որ նա պարտավոր չէ գուշակել այդ մասին: Ասել եւ… հեռանալ: Այո, հենց այդպես, որպեսզի նորից վերադառնալուց հետո նրա հետ ջերմ շփվեք ու կրկին անհետանաք: Նման հարաբերությունները սովորաբար մեծ հետաքրքրություն եւ ուժեղ կապվածություն են առաջացնում տղամարդու կողմից: Դե, իհարկե, մենք միշտ համակրում ենք նաեւ մարդուն, ով գնահատում է մեր անհատական գրավչությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել