Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը։ Էրդողանը և նրա կողմնակիցները պառլամենտում այս օրենքը ընդունեցին մեկ նպատակով՝ ձերբակալել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորներին, որոնց Էրդողանը համարում է PKK-ի ահաբեկիչների քաղաքական թև։
Պետք է ասեմ, որ ես շատ ուրախ կլինեմ, եթե մինչ նոր գումարման ԱԺ-ի ընտրությունները նույնապիտ օրենք ընդունի նաև մեր գործող ԱԺ-ն, իսկ նախագան էլ այն ստորագրի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կազատագրվեն այն տգետ, անբան, անմակարդակ, շատ դեպքերում հանցագործ, լկտի, լպիրշ այն ԲՈԼՈՐ երեսփոխաններից, որոնք միլիոններ են ծախսում ԱԺ-ում հայտնվելու համար մեկ նպատակով՝ անձեռնմխելիություն ձեռք բերել և այդպիսով ապահովագրել սեփական բիզնեսները և բանտից «ճողոպրելը»։ ԱԺ-ում հայտնված այս «փողի քսակները» մինչև վերջ էլ չեն պատկերացնում, թե պառլամենտը ինչ է և Բաղրամյան 19-ը իրենք ինչի համար են գալիս։
Մենք այդքան հարուստ չենք, որ մեր գրպանից վճարենք որոշ պատգամավորների, որոնց գլխավոր նպատակն անձեռնմխելիություն ստանալն է և ժամանակ անցկացնելն է ԱԺ-ում։
Ինչպես ասուն են՝ Թուրքիայի պատգամավորների տարոսը մերոնց լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել