Al Wasil Zаman թերթի տվյալներով Իսրայելի օդուժը հունիսի 4-ին ռմբակոծման է ենթարկել Հոմս քաղաքից հարավում՝ Շենշարշայում գտնվող սիրիական բանակի Չորրորդ զրահապատ տանկային դիվիզիայի զենքի և ռազմական տեխնիկայի պահեստները, որի հրամանատարն է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի եղբայրը՝ Մահեր ալ-Ասադը։ Ո՛չ պաշտոնական Դամասկոսը, ո՛չ էլ պաշտոնական Թել Ավիվը դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը։ Մինչ այս էլ իսրայելական օդուժը 2011 թ-ից ի վեր ևս, երբ Սիրիան ենթարկվեց բազմաթիվ ահաբեկչական խմբավորումների հարձակմանը, ռմբակոծել է Սիրիայի բանակի դիրքերը՝ պատճառաբանելով, որ իբր հրեական պետությունը այդպիսով կանխում է ռազմական տեխնիկայի փոխանցմանը սիրիական բանակից «Հեզբոլլահ» կազմակերպությանը, որին Թել Ավիվը համարում է ահաբեկչական։ Սակայն այդ պատճառաբանության հիմքերը շատ թույլ են, քանի որ նույն «Հեզբոլլահ»–ը, վայելելով Բ.Ասադի համակրանքը, այս պահին վերահսկում է բավական տարածքներ Սիրիայի հարավ-արևմուտքում և հյուսիս-արևմուտքում՝ վերահսկելով Սիրիայի և Լիբանանի սահմանային գոտիները, իսկ զենք ձեռք բերելու առումով «Հեզբոլլահ»–ին ավելի շատ օգնում է Իրանը, քան Ասադը, որն ինքը օգնության կարիք ունի։
Կարելի է ենթադրել, որ Իսրայելը հարվածներ հասցնելով սիրիական բանակի դիրքերին և պահեստներին ավելի շատ օգնում է բազմաթիվ ահաբեկչական խմբավորումներին, որոնց սիրիական բանակն այդ պահին ճնշում է։ Օրինակ՝ այս վերջին հարվածներն ավելի շատ նպատակ ունեն խանգարելու սիրիական բանակի առաջընթացին դեպի «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության «մայրաքաղաք» Ռաքա։ Այսինքն, Իսրայելի համար «ԻՊ»-ն ավելի նախընտրելի է, քա՞ն «Հեզբոլլահ»–ը։


Հ.Գ. Իսրայելը շատ վտանգավոր խաղի մեջ է մտել՝ ծածուկ ահաբեկիչներին օժանդակելով։ Սիրիայի «հարցերը» լուծելուց հետո, նրանք կվերհիշեն, որ ԲՈԼՈՐ մահմեդականների ամենագլխավոր թշնամի-պետությունը՝ Իսրայելն է, իր բոլոր հետևանքներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել