Գոյություն ունի՞ կյանք մահվանից հետո: Սա հարց է, որի պատասխանը մենք չենք ստանա մինչև չմահանանք: Թե՞ կստանանք…

Շատ դեպքեր են հայտնի, երբ մարդիկ պնդում են, որ մահացել են և տեսել են հանդերձյալ աշխարհը, որից հետո նորից վերադարձել են կյանք: Նրանց պատմությունները հետաքրքիր են, ինչ-որ առումով մխիթարիչ և հնարավոր է մի փոքր սարսափազդու:

Ահա թե ինչ են տեսել ու լսել այն մարդիկ, ովքեր պնդում են, որ եղել են հանդերձյալ աշխարհում.

1. Լույս

1

Մարդկանց մեծ մասը, ովքեր մահ են ապրել, հայտնել են որ տեսել են «հանրաճանաչ» լույսը թունելի վերջում: Սա համարվում է ամենատարածված երևույթը, որը ի հայտ է գալիս կլինիկական մահվան դեպքում:

2. Դու կարող ես տեսնել քո մարմինը

2

Շատ մարդիկ վերևից տեսնում են իրենց անշնչացած ֆիզիկական մարմինները: Նրանք կարծես թռչում են երկնքով, ինչպես անմարմին հոգի: Նրանք կարող են տեսնել ինչ է կատարվում տվյալ սենյակում և բոլորին, ովքեր տվյալ պահին գտնվում են տվյալ սենյակում: Յուրաքանչյուր փորձ կապ հաստատել գիտակցության և ֆիզիկական մարմնի հետ անհաջողությամբ է ավարտվում՝ մի քանի ակնթարթ նյարդայնացնելով մարդուն:

3. Պահապան հրեշտակներ

3

Շատ մարդիկ պնդում են, որ տեսել են առնվազն մեկ հրեշտակի, կամ հոգու, ով նայում էր նրանց, և թվում էր որ մահվան հետ պայքարի այդ պահին հոգ էր տանում իրենց մասին: Որոշ մարդիկ ասում են, որ հոգիները օգնել են իրենց հանդերձյալ աշխարհում, մինչև որ նրանք նորից կվերադառնան իրենց մարմիններ:

4. Այց մայրիկին

4

Մարդկանց մի մասը հիշում է հանդիպում իր մոր հետ տեսիլքների միջոցով, մինչ նրանք գտնվում էին մահվան մահճում կամ մահանում էին:

5. Տեսնել մահացած հարազատներին

5

Կլինիկական մահ տարած մարդկանց մեծ մասը պնդում են, որ տեսել են իրենց մահացած հարազատներին, բարեկամներին, հանդերձյալ աշխարհ իրենց կարճատև այցի ժամանակ:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել