Ընդհանրապես ինձ ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ի՞նչ ա նշանակում քաղաքականության մեջ ինչ-որ բանին հետադարձ կարգով դեմ լինելը: Ասենք, եթե մարդը մի գործընթացի մեջ եղել ա, ու հրապարակային դրան դեմ չի արտահայտվել, բայց ենթադրենք տնեցիքին ասել ա, որ դեմ ա, ու մի քանի տարի անց, ասում ա՝ բա գիտեք ես դեմ էի, ու դա սխալ էր, հեն ա՝ տնեցիք էլ գիտեն, դա ի՞նչ քաղաքական մոտեցում ա: Դեմ ես եղել՝ լավ ես արել, որոշել ես հրապարայակնորեն չասել՝ էլի լավ ես արել, կարող ա էդ պահին էդպես ես ճիշտ համարել, բայց դեմդ հաշիվ ա, միայն, եթե գործընթացի բուն շրջանում եւ հրապարակայնորեն դեմ ես արտահայտվել, եւ ասել ես՝ սա սխալ եմ համարում: Այլապես ցանկացած մեկը կարող է ասել, որ ինքը էսինչ բանին դեմ ա եղել, բայց ձեն չի հանել, բա հետո՞: Սխա՞լ եմ, ժողովուրդ: Ասենք, օրինակ, վաղը կպարզենք, որ Գալուստ Սահակյանը Քոչարյանի, իսկ վաղը մյուս օրը նաեւ Սերժի հանցավոր ռեժիմին դեմ ա եղել, բայց բան չի ասել, եւ նման մի բան անպայման լսելու ենք, ե՞ւ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել