բացել լրահոսը
07.06.2016  19:44

Զուրաբյանը մնացել է մուլտիպլիկացիոն ժանրում

Anushik Abgaryan

Այն, որ քաղաքական գործիչը կարող է լճանալ իր գործունեության ընթացքում, դա պարզ երևույթ է, բայց որ մի ամբողջ տարի մտադիր է երգել նույն երգն, առանց հաշվի առնելու օգտակար գործողության գործակիցը, դա արդեն վեր է բոլոր տրամաբանություններից: Մեր քաղաքականության մեջ այդպիսիները գնալով ավելանում են:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը ելույթի ժամանակ նշել է. «Վերջապես պետք է համաձայնություն կայացվի ընդդիմության, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ օրինական ընտությունների ապահովման մեխանիզմների շուրջ»:

Նախ այսքանից հետո միայն անմեղսունակը կարող է մտածել իշխանությունների հետ ինչ որ համագործակցության մասին, երկրորդ, մի՞թե պատգամավորը չի նկատել, որ այս թեման հայտնվել է փակուղում: 4+4+4 ձևաչափերը կյանք չունեն, իսկ սա նշանակում է որ անիմաստ է խոսել ինչ որ թվաբանական կոմբինացիաների կամ համաձայնությունների մասին, որքան էլ դրանք սիրուն հնչեն: Ինչպե՞ս կարելի է մտածել իշխանության հետ օրինական ընտությունների ապահովման մեխանիզմների շուրջ բանակցության մասին: Արդեն տևական ժամանակ է դուք փորձում եք ինչ որ համաձայնության գալ, բայց մեկ է չի ստացվում, չե՞ք կարծում, որ ժամանակն է այլ կերպ մոտենալ հարցերին, պարոն Զուրաբյան:

Լավ ենթադրենք, իշխանությունները համաձայնություն են հայտնում ու ասում են «ազնիվ խոսք չենք կեղծի», հիմա ի՞նչ Լևոն Զուրաբյանը հավատալու է՞: Իսկ դրանից հետո ինչպե՞ս է ասելու, թե կեղծված են ընտրությունները: Կամ իրոք մտածում է, որ իշխանությունները ինչ որ մեխանիզմներ կհամաձայնեցնեն ընդդիմության հե՞տ: Կներեք բայց ժամանակն է ազատվել մանկապատանեկան մտածելակերպից ու մուլտիպլիկացիոն ժանրից անցում կատարել ավելի լուրջ քայլերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 466 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝