Վերջին մեկ ամսվա ընթացքում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի`Սերժ Սարգսյանին ուղղված 2 բաց նամակների շրջանակում «լուսաբանված» Հրանտ Բագրատյանի կենսագրությունը և նրա կոչումները բավականին հարստացրեցին «Վիքիփեդիա» ազատ հանրագիտարանում նրա մասին պատմող հոդվածը...HayNews-ում բավականին հետաքրքիր ու զվարճալի հոդված կարդացի նրա կոչումների ու տիտղոսների մասին :))) Այս մարդը քայլող «լեգենդ» է: Ուրիշ ով կարող էր միաժամանակ լինել մեգա-Էկոնոմիկա անվանմամբ տնտեսագիտական նոր տեսության հեղինակ, տնտեսագիտության դոկտոր, փիլիսոփայության դոկտորի թեկնածու, պրոֆեսոր, հրավիրյալ դասախոս և ակադեմիկոս...և այլն, և այլն, մեկ ստատուսի շրջանակում հնարավոր չէ նշել այս մարդու բոլոր ձեռքբերումները:Բայց ինձ այս ամենի մեջ ավելի շատ զվարճացնում է այն, որ Բագրատյանի կոչումներից շատերը ԻՆՔՆ է իրեն շնորհել, նրա նշած ԲՈՒՀ-երի ու համալսրանների մեծ մասը ԿՈՐՊՈՐԱՏԻՎ են, էլ չեմ խուսում այն մասին, որ նրա նշած կոչումներից շատերը իրականում գոյություն չունեցող են,մահկանացուներից միայն նա ունի այդ կոչումները :))))))))) Մեզ` հասարակ մահկանացուներիս հասանելի չեն մեգատնտեսագետի, մեգափիլիսոփայի ու մեգալոմանի կոչումները....http://www.haynews.am/hy/1332223178

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել