Մարուքյանը ընտրարշավի մեջ է

Էդմոն Մարուքյանը ԱԺ հայտարարությունների ժամին խոսել է Վանաձորի Քիմփրոմի աշխատողների չստացված աշխատավարձերի ու ընդհանրապես գործարանի շուրջ առաջացած խնդրի մասին: «Դիմում եմ կառավարությանը, որ լուծվի աշխատավարձերի խնդիրը, ինչպես նաև գործարանի հետագա ճակատագիրը»:

Դե լավ հասկացանք, որ դեմը ընտրություններ է, որ Մարուքյանն ուզում է, որ Վանաձորի առաջիկա ընտրությունների իր եղբորը առաջադրել, բայց դա չի նշանակում, որ այս երկրում ինչքան պարտքով կամ վնասով աշխատող մասնավոր ընկերություն կա, դրանց աշխատավարձերը իմ ու իմ նմանների հաշվի վճարեն:
Ընկերությունն առնեն, ծախեն, հետո եսիմ էլ ինչեր անեն, իսկ պարտքերը իրենց աշխատողներին իմ գրպանից վճարեն:

Կամ դիմում է կառավարությանը, թե՝ լուծելու գործարանի հետագա ճակաաագիրը: Եղբայր, մասնավոր ընկերություն է, պետությունն ինչ գործ ունի գնա նրա ճակատագիրը տնօրինի:
Էս մտածողությամբ էլ կուսակցություն են բացում ու ասում են երկիր ենք ուզում կառուցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել