«Ազգությամբ եզդի, հայտնի քրեական հեղինակության համարվող Ջնդի Ամարյանի գործի քննությունը տեղափոխվել է Հատկապես կարևորագույն գործերի քննչական վարչություն։ Այս մասին մեգ հետ զրույցում ասաց Ամարյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը՝ նկատելով.
 
- ՀՀ Նախագահին և դատախազին ուղղված մեր նամակների արդյունքը, մեզ թվում է, որ գործը տեղափոխվեց։ Այս պահին արդեն սկսել են հարցաքննել վկաներին, ովքեր կարող են փաստել, որ Ամարյանը որևէ առնչություն չունի իրեն առաջադրված՝ շորթման մեղադրանքի հետ։
 
Հիշեցնենք Ջնդիին աջակցողները և հատկապես՝ եզդիական համայնքի ներկայացուցիչները բողոքում էին պնդելով, որ նա հանիրավի է կալանավորվել։ Բացի այդ, որ Ջնդիի անմեղությունն ապացուցող բազում վկաներին նախաքննությունն անհասկանալիորեն այդպես էլ չի հարցաքննել»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել