Մի ծեծով Արցախը մտավ իրավական շատ լուրջ ճգնաժամի մեջ, անգամ ավելին` սահմանադրական ճգնաժամի մեջ, ինչն Արցախի ղեկավարներն անգամ դեռ չեն պատկերացնում: Ծեծվել է խորհրդարանի պատգամավոր` այսինքն օրենսդիր իշխանության ներկայացուցիչը, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ` հրապարակում, Ազգային ժողովի շենքից դուրս գալուց: Ծեծել են զինվորականներ և ինչպես գրել է Խանումյանը, ինքն նրանցից յոթին ճանաչում է և պատրաստ է տալ անունները:
Ավելին, Արցախի նախագահի մամլո խոսնակը (այսինքն Նախագահը) հիմնավորում է ծեծը, իսկ ոստիականությունը հայտնում է, որ տեղյակ չի: Սա պետականանության և իրավական մտածողության իսպատ բացակայություն է, ավելին, ոչ թե բացակություն է, այլև անգամ դրա մասին պատկերացումների բացակայություն: Միակ մարդը, որն ադեկվատ գտնվեց, դա գործուղված Օմբուդսմենն է, որը հրաշալաի մասնագետ է և չէր կարող այլ կերպ վարվել, եթե անգամ Խանումյանի նման դանակով սպառնային:
Հիմա, ինչպե՞ս պետք է վարվի Արցախի սահմանադրության և տարածքային ամբողջականության երաշխավոր Բակո Սահակյանը, ով նույնպես զուրկ է իրավական մտածողությունից:
Քայլերը հստակ են, սակայն ողջ խնդիրն այն է, որ հաշվի առնելով իր հնարավորություններն, ունակությունները և ուժերի դասավորվածությունը, ոչինչ էլ չի կարող անել:
Իսկ ինչպե՞ս պետք է դուրս գան այդ սահմանադրական ճգնաժամից, ապա դա արդեն մի խնդիր է, որի առջև դեմ հանդիման է հայտնվել Արցախը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել