Շատերը տենց էլ չջոկեցին, թե օրենքով հանրապետական նշանակության հուշարձանի՝ փակ շուկայի հետ կատարվածի ինչն ա սարսափելի, դե շենք ա՝ սարքում են:
Համաձայն եմ լրիվ, բայց ինչ արած:
Ինքս ավելի շատ սիրում եմ ազատություն, բայց նախագահը ասել է «Արդար Հայաստան՝ նշանակում է երկիր, որտեղ գերիշխում է միայն ու միայն օրենքի ուժը, այլ ոչ թե ուժի օրենքը»:

Օրենք կա, ուզենք թե չուզենք, որը ասում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 13.

Քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչների իրավունքները
Քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչներն իրավունք ունեն`
ա) ստանալ ստույգ տեղեկություններ իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին.
բ) մինչև հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի հաստատումը մասնակցել դրանց քննարկումներին, ներկայացնել իրավական և նորմատիվ ակտերով հիմնավորված դիտողություններ, առաջարկություններ, այլընտրանքային նախագծեր և ծրագրեր.
գ) հրապարակված քաղաքաշինական ծրագրերը և նախագծերը սեփական միջոցներով ենթարկել անկախ փորձաքննության.
դ) դատական կարգով գանգատարկել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները:
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ապահովել քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունը:
Հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 23.Շինարարության թույլտվությունը
Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո` սույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի կետով նախատեսված ժամկետով: Շինարարության թույլտվությունը տրվում է տվյալ օբյեկտի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ, իսկ նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե կառուցապատողը նախագծային փաստաթղթերի հաստատման վերաբերյալ գրավոր առարկություն չի ներկայացնում սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված մարմնին:

Հոդված 24. Քանդման թույլտվությունը
Քանդման թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է սեփականատիրոջ իրավունքը` իրականացնել շենքերի և շինությունների քանդումը: Քանդման թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Եթե նոր կառուցվող օբյեկտի շինարարությունը հնարավոր չէ առանց նույն վայրում գտնվող շենքի (շենքերի) և(կամ) շինության (շինությունների) քանդման, ապա սահմանված կարգով տրված շինարարության թույլտվությունը՝ համապատասխան նշումով, հանդիսանում է նաև քանդման թույլտվություն: Եթե կառուցապատվող հողամասի ճարտարագիտական ուսումնասիրություններն առանց քանդման անհնարին են, ապա քանդման թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ միաժամանակ՝ մինչև շինարարության թույլտվություն ստանալը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը


Հոդված 21. Հուշարձանների քանդման արգելումը: Հուշարձանների տեղափոխման և փոփոխման կարգը
Հուշարձանների քանդումն արգելվում է:
Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ:
Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա:
Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դրանք կատարելու ընթացքում, լիազորված մարմինը կազմակերպում է հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման և լուսանկարման աշխատանքները:
Սույն հոդվածով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը կատարվում են հուշարձանի տեղափոխման կամ փոփոխման թույլտվություն ստացողի հաշվին:

Հոդված 30. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման նպատակները
Հուշարձանների ամրակայման նպատակը տեխնիկական տարբեր միջոցներով դրանց հետագա քայքայման կամ ավերման կանխումն է:
Հուշարձանների նորոգման նպատակը դրանց տեխնիկական վիճակի պահպանումն ու բարելավումն է` առանց հուշարձանի տեսքի փոփոխության:
Նորոգում է համարվում նաև հուշարձանների հարմարեցումը (ադապտացիան), որի նպատակն է առավել բարենպաստ պայմաններ ստեղծել դրանց ժամանակակից օգտագործման համար:
Հուշարձանների վերականգնման հիմնական նպատակը հուշարձանների սկզբնական կամ պատմականորեն ձևավորված կերպարի մասնակի կամ լրիվ ամբողջացումն է` փաստագրական նյութերի գիտական, վերլուծական հիմնավորմամբ:
Քաղաքաշինական հուշարձանի, համակառույցների վերականգնման դեպքում կիրառելի է նաև դրա երբեմնի օրգանական տարրը կազմող և չպահպանված կառույցի գիտականորեն հիմնավորված վերստեղծումը` հուշարձանի ամբողջացման նպատակով:
Հուշարձանների ամրակայումը, նորոգումը և վերականգնումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ և վերահսկողությամբ:
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծային առաջադրանքները և նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

Հոդված 32. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ իրականացնողները
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները և այն մասնագետները, որոնք ունեն համապատասխան լիցենզիա և տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվություն:

Հոդված 44. Պատասխանատվությունը հուշարձանների պահպանության և օգտագործման մասին օրենսդրությունը խախտելու համար
Հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, հետախուզության և հնագիտական պեղումների, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման` օրենսդրությամբ սահմանված կարգը չպահպանելու, ինչպես նաև հուշարձանների պահպանության և օգտագործման` օրենսդրության այլ խախտումների համար մեղավոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 45. Հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառելու դեպքում դրանց վերականգնումը և վնասի հատուցումը
Հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում հատուցել պատճառած վնասները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բնականաբար, էս կետերից որեւէ մեկը չի կատարվել, իսկ թե ինչպես է պետությունը հետեւում օրենքին լավ էրեւում ա էս դրվագից.

«Երեկ գնացել ենք ու ՍՊԸ-ի տնօրեն Մկրտչյանին ասել ենք, որ մինչև աշխատանքային նախագիծը չհամաձայնեցվի, որևէ բետոնային աշխատանք չպետք է կատարվի, համաձայնվել է»,- ասաց Կ. Այվազյանը


Հ.Գ.


BLOGNEWS-ում սենց քոմենթ էին գրել (իհարկե, էս կարգի գրառումները միշտ փոխատառ են՝ տրանսլիտով)
"koxqer@ aprox mardkanc vichak@ vor krisner@ vxtum ein,,, vor sax etshenqi tak@ jur er lcvac u mi or qandvelu er u djbaxt baner liner,,, dzer asac artaqin tesq@ mnacela nuyn@, nayeq uraxacek,, bayc bxaveluc raj gone harcrek te inchen mtacum ayd shukayi harevnutyamb prox mardik."

Ինչ ասեմ, Անիի կողքի ապրող քրդերն էլ էին բողոքում, որ շինանյութը թանկ ա, էրեխեքը մրսում են ձմեռը, այդ պատճառով են քանդում եկեղեցիների պատերը ու էդ սրբատաշ քարերով ու խաչքարերի բեկորներով իրանց տները կառուցում, տրամաբանություն անշուշտ կա: Իհարկե, անիմաստ ա ասել, որ վերոնշված նույն օրենքներով կառավարությունը պարտավոր էր շուտ մտածել, որ հուշարձանը բարվոք վիճակում լինի, էլ չեմ ասում, որ լրիվ օգտագործելի շենք էր, ոչ մի խնդիր չկար մարդավարի արդիականացնելու ու շահագործելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել