Իմացաք երևի, որ Շվեյցարիայում հանրաքվեի էր դրված երկրի քաղաքացիներին, անկախ նրանից աշխատանք ունեն, թե ոչ, ամեն ամիս մոտ 2.500 եվրո հատկացնելու հարցը:

Եվ շվեյցարացիները դեմ քվեարկեցին նախագծին:
Տարածված էին այն հիմնավորումները, որ իրենք չեն ուզում լրացուցիչ հարկային պարտավորություններ ստանձնել՝ այդ գումարը պետության կողմից ստանալու համար (չնայած, որ յուրաքանչյուր աշխատող մարդու հաշվարկով ավելացող հարկն անհամեմատ քիչ էր լինելու 2.500 եվրոյից), և որ իրենք չեն ուզում ըստ էության <ոչ մի բանի համար> այդ գումարը ստանալ, որովհետև, ուշադրություն, դա կվերացնի աշխատելու իրենց մոտիվացիան:

Շվեյցարացիների առաջին հայացքից պարադոքսալ որոշումը ամսական 2.500 եվրոյից հրաժարվելու մասին իրականում հերթական անգամ փաստեց այն, որ այդ երկրի քաղաքացիներն ամենաշատը մտահոգված են իրենց ապագայով: Իրենք չեն ուզում ներկայում ավելի լավ ապրեն ապագայի հաշվին: Եվ ճիշտ են անում: Դրա համար Շվեյցարիան ապագա ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել