Վերջին շրջանում արձանագրված ներմուծման և արտահանման բացասական տարբերությունը գնալով կրճատվում է։ Դեռ երկու տարի առաջ այդ հարաբերակցությունը հասնում էր 2,8 անգամի։ Այսինքն 2014թ-ի առաջին չորս ամիսներին 2,8 անգամ ավելի շատ ապրանք էր ներմուծվել Հայաստան, քան արտահանվել էր. 1 մլրդ 328 մլն դոլար ներկրման դիմաց դուրս էր տարվել ընդամենը 466 մլն դոլարի ապրանք։

Հատկանշական է, որ սույն տարվա նույն
ժամանակահատվածում արտահանման և ներմուծման հարաբերակցությունը կազմել է 1,8 անգամ, ինչը աննախադեպ լավ ցուցանիշ է Հայաստանի արտաքին առևտրի ոլորտում։
Վերը նշվածի համար պատճառ է հանդիսացել հիմնականում ներքին ֆինանսական շուկայի կայունացումը: Ավելի կոնկրետ, այդ դրսևորումները բերել են նրան, որ մի կողմից նվազել է արտաքին առևտրի ոլորտում տարադրամային միջոցների արտահոսքը, մյուս կողմից՝ ավելացել է ներհոսքը։

Արձանագրված փաստերը հավաստում են այն մասին, որ ներմուծումն այստիճանաբար իր տեղը զիջում է տեղական արտադրանքին, մյուս կողմից էլ՝ արտաքին շուկաներում ավելանում է հայկական ապրանքների սպառումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել