«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մամուլի ազատության վերաբերյալ իր տարեկան զեկույցն է հրապարակել, որտեղ վերլուծել է 2012 թվականին արձանագրած իրավիճակը:
179 երկրների շարքում Հայաստանը 74-րդ տեղում է, նախորդ զեկույցի համեմատ առաջընթաց է գրանցել երեք կետով:
Հարավային Կովկասում Հայաստանը մամուլի ազատության առումով ամենալավ դիրքում է: Վրաստանը 100-րդ տեղում է հայտնվել՝ նախորդ տարվա համեմատությամբ 4 կետով վեր բարձրանալով, իսկ Ադրբեջանը 156-րդ տեղում է:
Թուրքիան եւս տարածաշրջանում ետնապահների շարքում է՝ Ադրբեջանից միայն երկու կետով ավելի բարձր՝ 154 -րդ տեղում։ 
Մամուլի ազատությամբ ամենավատ վիճակը Էրիթրեայում, Հյուսիսային Կորեայում եւ Թուրքմենիայում է արձանագրվել: Իսկ մամուլի ազատության տեսանկյունից առաջին տեղերում են Ֆինլանդիան, Նիդեռլանդները եւ Նորվեգիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել