Բացեք ցանկացած ադրբեջանական կայք կամ ցանկացած ադրբեջանցու հայտարարություն՝ երկրի նախագահից սկսած մինչև հասարակ քաղաքացի, ոչ մի տեղ մեր բանակի կամ երկրի մասին մի խելքը գլխին բան չկա: Ալիևը ամեն անգամ առիթը բաց չի թողնում ինչ-որ կերպ քցի մեր բանակի անունը, վերջերս նույնիսկ Արցախի բանակի մասին արտահայտվեց, որ այդ երկրի բանակը միֆ է և այդպիսի բան չկա: Ի՞նչն է ինձ խանգարում նույն ձևով արտահայտվեմ այդ երկրի բանակի մասին, մանավանդ ես ու մենք ավելի շատ հիմքեր ունենք նրանց բանակին թերագնահատելու: 

Նախ՝ ցանկացած մարդ, ով ապրիլյան մարտերի ժամանակ եղել է Արցախում , տեսել է ադրբեջանական բանակի հրետանու կրակոցները , արդեն կարծիք է կազմում նրանց մասին: Արկերի մի մասը նույնիսկ տեղ չեն հասնում, մի մասը չեն տրաքում ու մի շարք այլ անգրագետ կրակոցներ են կատարում: Այդ ամենը միայն թշնամու բանակի հրետանուն է վերաբերվում, մի քիչ շատ խորացողները ավելի հետաքրքիր դեպքեր կարող են արձանագրել:
Լավ ռազմական գիտելիքները թողնում ենք մի կողմ: Մեր մեջ կա այդ վախը, որ թերագնահատելու դեպքում կարող է վատ լինել, կարող է զգոնությունը կորցնենք և այլն: Դա ուղղակի մեր մեջ մտած վախ է, որ շատերիս խեղճացնում է: Այսինքն, թող մեր մասին խոսան վատը, թող ինչ ասես ասեն, բայց հանկարծ մենք չթերագնահատենք, հանկարծ վատը չասենք: Աշխարհում գոյություն ունի նաև տեղեկատվական պատերազմ, որը մեծ նշանակություն է ունենում ռազմական պատերազմի արդյունքների վրա: Այս պատերազմում, ինչպես ռազմականում, չեն գործում օրենքներ, ամեն մեկը յուրովի է հասնում հաջողության: Տեղեկատվական պատերազմում կարևոր է ճնշես թշնամուն, դրա հետ մեկտեղ բարձրացնես քո զինվորի, զինվորիդ ծնողների մարտական ոգին, որպեսզի դիրքում կանգնող զինվորդ կարդա, որ թիկունքում պաշտպանված է, այլ ոչ թե թշնամու բանակի մասին գովերգող լուրեր ընկնեն աչքով:
Ադրբեջանը ամեն կերպ փորձում է ընգծել սեփական երկրի բանակի դերը , ի՞նչը պետք է մեզ խանգարի , որ չկարևորենք հաղթանակած բանակի դերը ու չպատասխնենք այդ ամենին: Տո եթե պետքա մի բան էլ ավել կասենք, դրանից մեզ վատ չի լինի, բայց գոնե կարող ենք դեմները առնել:

Հ.Գ. Մի խոսքով ՝ ադրբեջանական բանակը բլեֆ է:
Հ.Գ.Գ Կեցցե հաղթանակած Հայոց Բանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել