Բունդեսթագի՝ Հայոց ցեաղասպանության ճանաչման տեքստի առթիվ նախնական դիտարկումներ

՛՛Խորհրդարանը դատապարտում է երիտթուրքական կառավարության արարքը, որը հանգեցրեց Օսմանյան Կայսրությունում հայերի գրեթե ամբողջական բնաջնջմանը: Բացի այդ, ջարդերին զոհ գնացին այլ քրիստոնյա փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ ասորիներ, խալդեր՛՛: Այս հատվածը Բունդեսթագի ընդունած տեքստից է.

Իմ հարցականները
-Ինչու՞ է Բունդեսթագը առանձնացրել Երիտթուրքերի կառավարությունը, եթե նրանց ժառանգորդ /թե անձերով, թե գաղափարներով/ քեմալականները շարունակեցին ջարդերը, ճիշտ է՝ արդեն առանց գերմանական օգնության: Նրանց այդ ընթացքում օգնում էր Ռուսաստանը, բայց հիմա ՛՛ռուսական թեման՛՛ մի կողմ թողնենք, փաստենք, որ նույն արարքի համար ՛՛քեմալականներին՛՛ բունդեսթագը չի դատապարտում: Միաժամանակ ՛՛տարօրինակ է՛՛ քրիստոնյա փոքրամասնությունների ցանկը՝ ասորիներ, խալդեր..., իսկ հույներ չկան: Եթե այս տողը ՛՛նվիրված լիներ՛՛ միայն հայերին, հույների բացակայությունը աչքի չէր զարնի, բայց այն ունի ՛՛քրիստոնայ փոքրամասնությունների՛՛ թվարկում, և այդ ցանկում հույներ չկան: Եթե սա շրջանցված է ՛՛քեմալիզմին՛՛ պաշտպանելու նպատակով՝ անհաջող շրջանցում է...

Բունդեսթագի ընդունած տեքստից
՛՛Բունդեսթագը ցավում է Գերմանական ռեյխի անփառունակ դերի համար՝ որպես Օսմանյան կայսրության դաշնակից, որը, չնայած գերմանացի քաղաքական գործիչների եւ միսիոներների միանշանակ տեղեկություններին, ոչինչ չձեռնարկեց մարդկության դեմ այդ հանցագործությունը կանգեցնելու համար: Բունդեսթագում հիշատակումը նաեւ առանձնահատուկ հարգանքի դրսեւորում է աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի նկատմամբ:
Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը՛՛:

Իմ հարցականները / մեկնաբանությունները

Բունդեսթագը կայզերական Գերմանիայի անփառունակ դերը տեսնում է իր դաշնակցի գործությությունների հանդեպ չեզոքության մեջ՛՛,-՛՛ոչինչ չձեռնարկեց մարդկության դեմ այդ հանցագործությունը կանգեցնելու համար՛՛: Այսպիսով հեշտությամբ շրջանցվում է գերմանական սպաների և դիվանագիտական կորպուսի անդամների ուղղակի մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը: Դրանց վերաբերյալ բազմաթիվ վկայություններ կան: Այդ ՛՛մասնակցության՛՛ ձևերից մեկն էլ ՛՛հայկական ունեցվածքի՛՛ կողոպուտին ու թալանին մասնակցությունն էր, որն, իհարկե, գերմացիների համար որևէ գաղափարական բացատրություն չունի,-դա պարզապես սպիտակ ձեռնոց հագածների պարզ, քրեական կողոպուտ էր՝ ընդհուպ Դոյչե բանկի մասնակցությամբ: Չխոսելով արդեն 1918-ից շարունակվող կովկասահայերի ջարդերը գերմանական սպաների գլխավորությամբ: Այս ամենը ՛՛չեզոքության՛՛ նմա՞ն են: Ուրեմն տարօրինակ է, որ ՛՛Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը՛՛,-պատմական պատասխանատվություն չեզոքությա՞ն համար: Այս տողը հասկանալի է դառնում, եթե անդրադառնանք Բունդեսթագի ընդունած տեքստի ՛՛գործողություններ՛՛ բաժնին, որը ի վերջո հանգում է... հայերի ու թուրքերի հաշտեցմանը: Գերմանիայի ՛՛պատմական պատասխանատվությունը՛՛ հայ-թուրքական ՛՛գժտությանը՛՛ չեզոք դիտարկելն էր, ուրեմն ներկայիս առաքելությունը ՛՛գժտությունը՛՛ վրացնելը՝ հաշտությունն է: Այսքան երկար մտածել, այսքան առևտուր անել խղջի հետ և այսքան խեղջ ՛՛պատասխանատվություն՛՛, և այս ամենը՝ ներկայիս Թուրքիային ու ներկայիս Գերմանիային անցյալի իրական հանցագործությունների ծավալից ազատելն է, որովհետև հանցագործության համար պատժվում են, իսկ այստեղ պատժի մասին որևէ խոսք չկա:

Հավանաբար այս լույսի տակ պետք է հասկանալ նաև փաստաղթում առկա ՛՛մենք գիտակցում ենք Հոլոքոստի առանձնահատկությունը, որի համար Գերմանիան իր մեղքն ու պատասխանատվությունն է կրում՛՛ ձևակերպումը: ՛՛Հոլոքոստի առանձնահատկությունը՛՛ Գերմանիայի ուղղակի հանցագործությունն է, իսկ Հայոց ցեղասպանությունը՝ Գերմանիայի անուղղակի մասնակցությունը ՛՛երիտթուրքական հանցագործությանը՛՛: Գերմանիան Հայոց ցեղասպանությունում իր մեղքը չի ընդունում, ուրեմն այդ մասով չի ընդունում նաև պատասխանատվությունը: Այսինքն ՛՛Հոլոքոստը՛՛ Գերմանիայի մեքն է և պատասխանատվությունը, Հայոց ցեղասպանությունը՝ ՛՛Գերմանիայի պատմական պատասխանատվությունը՛՛: ՛՛Մեղքի իր բաժնից՛՛ հրաժարվելու այս հմուտ փորձը Գերմանիային ՛՛ազատում է՛՛ հանցագործության պատասխանատվությունից և պատասխանատվությունը տեղափոխում բարոյականության հարթակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել