1411 թ. Ֆրանսիայի Շարլ VI թագավորը Ռոքֆոր պանրի արտադրության մենաշնորհը հանձնում է Րոքֆոր-սյուր-Սուլզոնի բնակիչներին:

1679 թ. Գառնիում տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ։

1878 թ. Օսմանյան կայսրությունը Կիպրոսի կառավարումը հանձնում է Մեծ Բրիտանիային:

1920 թ. Փարիզում կնքված Թրիանոնի համաձայնագրով, Հունգարիան կորցնում է իր տարածքի 71 և բնակչության 63%-ը:

1925 թ. տպագրվեց «Պիոներ ղեկ» մանկապատանեկան պարբերականի առաջին համարը։ Այնուհետև կոչվել է «Պիոներ կանչ», ապա՝ «Կանչ»։

1989 թ. Ալի Խամենեին ընտրվում է Իրանի նոր հոգևոր առաջնորդ
Չինաստանի բանակն ուժ գործադրելով ցրում է Պեկինի կենտրոնական Թյանանմեն հրապարակի ցուցարարներին, սպանելով նրանցից մի քանի հարյուրին:

1988 թ. Արզամասում հեքսոգեն փոխադրող երեք վագոնների պայթյունի հետևանքով զոհվում է 91 մարդ:

1905 թ. Ծնվել է Վարդան Աճեմյանը, հայ մեծանուն թատերական ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան (մահ. 1977 թ.)։

1918 թ. Բաթումում Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև կնքվեց պայմանագիր, որը բաղկացած էր 14 հոդվածից։ Անդրանիկ Օզանյանը քննարկում էր համաձայնագիրը առանց միջոցների մնացած Դաշնակցության հետ ձևավորելու Լեռնահայաստան։

1934 թ. Մահացել է Մարիա Կյուրին, ծագումով լեհ նշանավոր ֆիզիկոս և քիմիկոս, Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր (ծն. 1867 թ.)։

1975 թ. Ծնվել է Անջելինա Ջոլին, ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի։

1989 թ. Ուֆայում գազամուղի մոտով երկու հանդիպակաց գնացքների անցնելու ժամանակ տեղի ունեցած պայթյունից զոհվում է 575 մարդ, որից 181-ը՝ երեխա: Վթարը ամենամեծն է ՌԴ-ի և ԽՍՀՄ-ի պատմության մեջ։

2002 թ. Հայտնաբերվեց Կվավար տրանսնեպտունային մարմիններից մեկը, Կոյպերի գոտու ամենամեծ մարմիններից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել