Մի օր մենք որոշում ենք ամեն ինչ փոխել: Դա լինում է գիշերը` քնելուց առաջ, տրանսպորտի մեջ, լողանալիս...
Մտովի պատկերացնում ու վայելում ենք այն բոլոր դրական փոփոխությունները, որոնք կկատարվեն այդ "մի օր"-ը:
Իսկ հետո` առավոտյան, տրանսպորտից իջնելիս, լոգարանից դուրս գալիս, մենք էլի մոռանում ենք մեր որոշումները: Կենցաղը թաց ապտակով դիմավորում և զրկում է սովորական հրաշքներից:
Մենք էլի ակնոցները դնում ենք ապակիները ներքև, էլի առանց ուտելիքի համը փորձելու աղ ենք անում, չենք արթնանում տաս րոպե շուտ, որ մարզվենք, ու էլի, էլի "մոռանում ենք" մեր կյանքի ամենակարևոր մարդկանց ասել այն, ինչ ուզում ենք:
"Մի օր"-ը շատ մոտիկ է. այն կարող է լինել մի ամիս, մի շաբաթ, մի քանի օր հետո, կամ... հենց այսօր:
"Մի օր"-ն այսօր է: Ուղղակի արդեն դարձել է երեկ:
Ուշացել ենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել