tn

Ձեզ ենք ներկայացնում հետաքրքրաշարժ փաստեր աշխարհի ամենա-ամենաների մասին.

1. Աշխարհի ամենաշոգ վայրը գնվում է ԱՄՆ-ում և կոչվում է մահվան մարգագետին: Այստեղ ամենաշոգ ժամանակահատվածն արձանագրվել է 1913 թվականին, երբ ջերմաստիճանը 56.7 աստիճանի է հասել:

2. Աշխարհի ամենացուրտ վայրը Անտարկտիդայի «Արևելք» կայարանն է, որտեղ ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 2010 թվականի օգոստոսին՝  -89.2 աստիճան:

3. Ամենատխուր քաղաքն աշխարհում Չինաստանում է՝ Շանհայը, որտեղ 4 մլն-ից ավել բնակչություն կա:

4. Աշխարհի ամենաքիչ բնակչություն ունեցող քաղաք-պետությունը Վատիկանն է՝ իր 842 բնակչով, որոնցից միայն 600-ն են Վատիկանի քաղաքացի:

5. Աշխարհի ամենահարուստ քաղաքը Տոկիոն է:

6. Աշխարհի ամենաաղքատ երկիրը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն է. այնտեղ յուրաքանչյուր բնակիչ օրական 1 դոլար է ծախսում:

7. Աշխարհի ամենաբարձր կետը Էվերեստի գագաթն է, այն ծովի մակերևույթից 8 848 մետր բարձրության վրա է գտնվում:

8. Աշխարհի ամենացածրադիր կետը Չելենջերի անդունդն է՝ 10.916 մետր խորության վրա:

9. Աշխարհի ամենաշատ լուսանկարվող օբյեկտը Գուգենհայմա թանգարանն է:

10. Աշխարհի ամենախոնավ վայրը հնդկական  Մաուսինրամ գյուղն է, որտեղ օրինակ՝ 1985 թվականին 2500 մմ տեղումներ են գրանցվել:

11. Աշխարի ամենաչորային վայրը Անտարկտիդայի Մակ-Մերդոն է, որտեղ քամու արագությունը հասնում է մինչև 320 կմ/ժ-ի:

12. Աշխարհի ամենաարևոտ վայրը՝ Յումա, ԱՄՆ: Այստեղ օրը 11 ժամ արև է:

13. Աշխարհի ամենաթանկ մեգապոլիսը Սինգապուրն է, որն առաջ է անցել նույնիսկ Տոկիոյից և Լոնդոնից:

14. Ապրելու համար ամենահասանելի մեգապոլիսն աշխարհում Մումբայն է:

15. Աշխարհի ամենահին և մինչ այժմ բնակեցվող քաղաքը Դամասկոսն է:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել