1. Անշուշտ տանը կունենաք թարթիչաներկ, որն արդեն վաղուց չորացել է: Հանեք դրա վրձինը, լավ լվացեք և սանրեք հոնքերը: Սրա միջոցով դուք կազատվեք հոնքերի տակ թաքնված մահացած հյուսվածքներից ու հիվանդ մազերից:

2. Անհրաժեշտ է հոգալ, որ հոնքերի բոլոր մազերը մոտավորապես նույն երկարությունն ունենան: Դրա համար հոնքերը վեր սանրեք և կտրտեք ավել հատվածները, ապա սանրեք ներքև ու կրկնեք գործողությունը:

3. Հեռացրեք հոնքի հիմնական գծից վերև ու ներքև աճած ավելորդ մազերը:

4. Սուր ծայր ունեցող նրբունելու միջոցով հանեք մաշկից քիչ բարձրացած, սև կետիկների տեսք ունեցող մազիկները:

5. Ստուգելու համար հոնքերի ճշգրտությունը մատիտը դրեք քթի հիմքի մոտ այնպես, որ այն վիզուալ անցնի աչքի բիբի վրայով: Մատիտի տակից դուրս մնացող մազիկները հեռացրեք:

6. Որոշելու համար այն կետը, որտեղից հոնքը պիտի «ջարդվի», մատիտը պահեք քթի կողքին և վերևի մասը թեքեք այնպես, որ այն անցնի աչքի արտաքին անկյունով: Մատիտի վերին ծայրը կհուշի Ձեզ «ջարդման» կետը:

7. Որոշելու համար, թե որտեղ պետք է հոնքն ավարտվի, մատիտի նեքևի ծայրը դրեք քթի կողքին ու թեքեք այնպես, որ մյուս ծայրն անցնի աչքի արտաքին անկյունով:

8. Վերջում սանրեք հոնքերն եւ այն հատվածները, որտեղ դեռ չի հասցրել մազ աճել, ներկեք հոնքի գույնին համապատասխան մատիտով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել