Մեկ տարի <<տառապելուց>> հետո և իհարկե իրենց արտաքին քաղաքականության համար հարմար պահ ընտրելով, Գերմանիայի Բունդեսթագը երեկ վերջապես՝ գրեթե միաձայն, ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Բնականաբար, ինչպեսև սպասվում էր, այն շատ զայրալից ու թշնամալից արձագանք ստացավ Թուրքիայում և իհարկե նաև իրենց ցեղակիցների մոտ՝ Ադրբեջանում:
Պատկերացնու՞մ եք, Ադրբեջանն ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի մակարդակով բողոք է ներկայացրել Գերմանիային: Հիքմեթ Հաջիևն ասել է, որ Գերմանիայի պառլամենտի 02.06.2016թ. բանաձևն օբյեկտիվ չէ և կեղծում է պատմական փաստերը, որն իհարկե ընդունելի չէ:
Այնուհետև, բնականաբար առիթը չկորցնելով, կրկին լալահառաչ հիշեցրել է հայկական ագրեսիայի և զավթողական քաղաքականության, մեկ միլիոն ադրբեջանցիների իրենց <<պատմական հողերից>> էթնիկ զտում իրականացնելու մասին:
Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձևը նա անվանել է միակողմանի և կեղծված պատմական իրադարձությունների հիման վրա ընդունված, որը հանդիսանում է երկակի ստանդարտների բացահայտ օրինակ:
Դե ի՞նչ, կարծես հարվածն ուժեղ և անսպասելի է եղել, ու նրանց համապատասխան տեղերը մռմռում է արդեն…
Մնում է, որ Ռուսաստանը ևս գոնե այս անգամ ճիշտ կողմնորոշվի, օգտագործի հարմար պահը, օգնի քրդերին՝ նոկդաունի մեջ գտնվող Թուրքիային հասցնեն նոկաուտի: Այլապես վերջիններս հանգիստ կշարունակեն հերթական ցեղասպանությունն արդեն քուրդ ժողովրդի նկատմամաբ…
Ինչևէ, սպասենք հետագա արձագանքներին ու զարգացումներին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել