Շնորհակալ ենք Գերմանիայից, որ 101 տարի անց դատապարտեց հայոց ցեղասպանությունը, բայց 101 տարի առաջ ու՞ր էիք դուք ու մնացած երկրները, որ կատարվում էր ցեղասպանություն: Այդ բոլոր երկրները, որոնք ընդունել են ցեղասպանությունը, ու՞ր էին: 

21-րդ դարում , ցեղասպանություններ դատապարտող երկների աչքի առաջ, կատարվում են նոր ցեղասպանություններ, զոհվում են երեխաներ, մայրեր , ծերեր, քանդվում ու ավերվում են քաղաքներ ու այլ բնակավայրեր: Այս ամենը ևս ցեղասպանություն է, մի տեղ մի քանի հարյուր զոհ ավել , մի տեղ պակաս էական նշանակություն չի տալիս, իմաստը և կատարվող գործը նույնն է: Սպասեում ե՞ք անցնի ևս 101 տարի, որ նոր ցեղասպանություններ դատապարտեք: Ժողովրդների կյանքի հաշվին ձեր զզվելի գործերն եք առաջ տանում, անունն էլ դնում եք ՝ դատապարտում:
Ցեղասպանությունների կատարման գործում բոլորն են մեղավոր, հատկապես մեծ պետությունները, որ այժմ էլ թույլ են տալիս, որպեսզի այդպիսի գործողություններ կատարվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել