Նախօրեին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, ևս մեկը՝ ձեռնպահ:

Օրինագիծը խորհրդարան էր ներկայացրել իշխող խորհրդարանական մեծամասնությունը՝ Քրսիտոնեա-դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական-սոցիալական միություն (CSU), Սոցիալ-դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները:

Բանաձևում նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը ճանաչում է պատասխանատվության իր մասնաբաժինն այդ պատմական իրադարձությունների համար, 1915-ի ողբերգական իրադարձությունները՝ հայերի տեղահանություններն ու սպանությունները կոչում է «ցեղասպանություն»:

Ուրախանալն ու Գերմանիային երախտագիտություն հայտնելն այս պահին ոչ այդքան կարևոր ու մակերեսային է: Եթե հարցին նայենք ռեալ պատմական տեսանկյունից, ապա այս քայլով Գերմանիայում ավելի շատ սկսվել է ինքնամաքրման ու ինքնագնահատման գործընթաց:

Հաշվի առնելով այն հանգամանքը, թե գերմանական հասարակության մեջ ինչ հատված է կազմում թուրք բնակչությունը, կարելի է ենթադրել, որ այս ժեստով Գերմանական կառավարությունը լուծում է նաև ներպետական բավականին լուրջ խնդիր: Եթե փաստենք, թե այսօր ինչպիսի գերբարդ իրավիճակ է ողջ Եվրոպայում՝ կապված փախստականների և մասսայական ներգաղթի հետ, կարող ենք ենթադրել, որ նման քայով նրանք փորձում են կանխել թուրքական միգրացիան: Պաշտոնական տվյալներով Եվրոպայի բնակչության մոտ 30 տոկոսը մահմեդական է: Ներգաղթյալները հիմնականում ապրում են փակ համակարգերում, գրեթե ամբողջությամբ չեն ինտեգրվում լայն հասարակական հատվածում, և սեփական արժեհամակարգերն են դավանում, դրանով իսկ դառնալով ողջ Եվրոպայի գլխին կախված ահագնացող չարիք:

Հ.գ. Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուն կանչվել է Ստամբուլ: Թուրք դեսպանը ինքնաթիռով Ստամբուլ է ժամանել հունիսի 2-ին տեղական ժամանակով ժամը 14:45-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել