Չնայած Ադրբեջանի գործադրած բոլոր ջանքերին, Հայաստանը դարձել է COPUOS անդամՎերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր լիագումար նիստում ընդունել է բանաձև, համաձայն որի՝ Հայաստանն ընտրվել է Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի (United Nations Committee on the Peaceful Uses of Outer Space, COPUOS) անդամ, հայտնում են Հայկական աստղագիտական ընկերությունից: 

Սա Հայաստանի համար խիստ կարևոր է ոչ միայն գիտա-տեխնիկական, այլև քաղաքական առումով և առաջին հերթին մեր դիվանագետների արդյունավետ աշխատանքի արդյունքն է: Հայաստանին անդամագրելու գլխավոր հիմնավորումն է, որ սեփական տիեզերական ծրագրեր իրականացնելու հնարավորություն չունեցող, բայց այդ ոլորտում բարձր գիտական ներուժ ունեցող պետություններն ավելի լայնորեն ներգրավվեն միջազգային տիեզերական գործակալությունների աշխատանքներին: Չնայած Ադրբեջանի գործադրած բոլոր ջանքերին` խանգարել Հայաստանի անդամակցությանը, Հայաստանն ընդունվել է ձայների բացարձակ մեծամասնությամբ:

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել