ErmeniSoykırımıAsrınYalanı հեշթեգը ներկայում Twitter-ի համաշխարհային թրենդների թվում է: Թուրքերենից թարգմանում ենք՝ «Հայոց ցեղասպանությունը դարի սուտն է»: 12 000-ից ավել թվիթ այս հեշթեգով: Սա Ցեղասպանության ժխտմանը վերաբերող միակ հեշթեգը չէ, ուստի ամբողջովին պատկերը չի արտացոլում, սակայն, դատելով Թվիթերի վիճակագրությունից, ամենաժողովրդականն է այս տիպի մեջ: Այս հեշթեգի տարածմանն էլ շարունակաբար ֆիթ տվողն «Ուլքու օջաքլարն» է՝ հայատյաց ազգայնամոլական կառույցն իր ճյուղերով: Իսկ Թուրքիայում իր տարածվածությամբ հայտնի Twitte-ի այս թվերը շատ բան են ասում Թուրքիայում ընդհանուր տրամադրությունների մասին: Էրդողանն էլ, տաք իրավիճակից օգտվելով, կարող է մի քանի հակահայ հայտարարությամբ/քայլերով նոր ձայներ պոկի «Ազգայնական շարժում» կուսակցությունից, ինչն էլ վերջին ամիսներին հետևողականորեն անում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել