Փորձելով անտեսել զգացմունքայնությունը` փաստեր կան, որոնք չպետք է անտեսվեն: Հայկական հարցը միշտ մասամբ է եղել հայերի հարցը: Մեծամասամբ Հայկական հարցը միջազգային դիվանագիտության ու աշխարհաքաղաքական հարց է եղել ու կա: 19-րդ դարի սկզբներից Հայակական հարցը օգտագործելով որպես գործիք Թուրքիայի հետ հարաբերություններում` տերությունները «հասան» նրան, որ թուրքերը ցեղասպանեցին հայերին... Չմոռանանք, որ ռուսական բանակը լքեց Վասպուրականը, անգլիական նավերը մեր լեռները չբարձրացան, գերմանացի սպաները մասնակցեցին հայերի ջարդերին, իսկ Կլիկիայում ֆրանսիացիները մեզ մթերման հանձնեցին` բառի բուն իմաստով...

Կարծում եմ, մենակ միամիտների համար պարզ չէ, որ լոբբինգ-մոբինգ, 10 միլիոն թուրքամուսուլմանական հայանք ու մնացած բաները ոչ մի ազդեցություն չունեն: Դրանք տեղական չինովնիկներին հավելյալ աշխատավարձով ապահովելու համար են մտածված: Բանաձևի փաստը դրա վառ ապացույցն է: Կա՞ պետական շահ, կա՞ աշխարհաքաղաքական պրոյեկտ, ավելի շուտ` պրոյեկտի իրականացման համար իրավաբարոյական պլացդարմի ստեղծման խնդիր, կա բանաձև, չկա՞ նման խնդիր` ուրեմն չկա նաև բանաձև: Եթե անկեղծ, ինձ ավելի շատ հետաքրքրում է «Սայքս-Պիկո 2»-ում մեզ որտե՞ղ ու ի՞նչ պայմաններում եմ օլոմբա անենլու և ինչպե՞ս ենք փորձելու դրանից խուսափել..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել