www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Այս հատվածը շատերը վերագրում են Գաբրիել Գարսիա Մարկեսին որպես նրա հրաժեշտի նամակ, սակայն ինքը`Մարկեսը, հերքել է, որ սա իր ստեղծագործությունն է: Սա պատկանում է մեքսիկացի գրող Ջոննի Ուելչին...

Եթե միայն գոնե մի պահ Աստված մոռանար, որ ես ընդամենը ցնցոտիավոր խամաճիկ եմ և նվիրեր ինձ մի կտոր կյանք. այդ ժամանակ ես երևի չէի ասի այն ամենը, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի, թե ինչ եմ ասում: Ես կգնահատեի իրերը ոչ նրա համար, թե որքան նրանք արժեն, այլ նրա համար, թե որքան նշանակություն ունեն: Ես կքնեի ավելի քիչ, ավելի շատ կմտածեի`հասկանալով, որ յուրաքանչյուր րոպե, երբ մենք փակում ենք մեր աչքերը, մենք կորցնում ենք 60 վայրկյան լույս: Ես կքայլեի, երբ մնացած բոլորը կանգնած են, չէի քնի, երբ մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները կխոսեին, և այնպես ես կվայելեի հրաշալի համը շոկոլադե պաղպաղակի: Եթե Աստված ընծայեր ինձ ևս մի կյանքի ակնթարթ, ես կհագնվեի ավելի համեստ, կթավալվեի արևի ներքո`ջերմացնելով արևի տաք շողերով ոչ միայն մարմինս, այլ նաև հոգիս:

Աստվա՛ծ, եթե ես ունենայի սիրտ, ես իմ ամբողջ ատելությունը սառույցին կփորագրեի և կսպասեի, մինչև արևը դուրս կգար: Ես կնկարեի Վան Գոգի երազով/երազանքով աստղերի վրա պոեմ Բենեդետտին, և Սերրատի երգը կդառնար սերենադ, որը ես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգայի նրանց փշերի ցավը և կարմիր համբույրը նրանց թերթիկների: Աստվա՛ծ, եթե ինձ մնար էլի մի կտոր կյանք, ես չէի անցկացնի և ոչ մի օր` չասելով մարդկանց, ում ես սիրում եմ, որ ես իրենց սիրում եմ: Ես կապացուցեի յուրաքանչյուր ինձ թանկ մարդու իմ սերը և կապրեի սիրահարված սիրուն: Ես կբացատրեի նրանց, ովքեր սխալվում են`մտածելով, որ դադարել են սիրահարվել, որ ծերանում են, չհասկանալով, թե ծերանում են, երբ դադարում են սիրահարվել: Փոքրիկին ես կնվիրեի թևեր, բայց թույլ կտայի նրան ինքնուրույն սովորել թռնել: Ծերերին ես կապացուցեի, որ մահը գալիս է ոչ թե ծերանալուն պես, այլ մոռացության հետ: Ես այնքան բան եմ ձեզանից սովորել, մարդի՛կ, ես հասկացա, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել լեռներում` չհասկանալով, որ իրական երջանկությունը այն բանի մեջ է, թե ինչպես ենք բարձրանում լեռը: Ես հասկացա, որ այն պահից, երբ առաջին անգամ նորածին փոքրիկը կսեղմի իր փոքրիկ բռունցքում հոր մատը, նա երբեք այն բաց չի թողնի: Ես հասկացա, որ մարդը իրավունք ունի բարձրից նայել ուրիշին միայն այն դեպքում, երբ նա օգնում է ուրշին բարձրանալ: Դեռ կան այնքան բաներ, որոնք ես կարող էի սովորել ձեզնից, մարդի՛կ, սակայն դրանք իրականում դժվար թե պետք գան, որովհետև, երբ ինձ դնեն այս ճամպրուկի մեջ, ես, ցավոք, արդեն մեռած կլինեմ: Միշտ ասա այն, ինչ զգում ես, և արա այն, ինչ մտածում ես: Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում քեզ քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ նա դարձներ ինձ քո խնամակալ-հրեշտակը: Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, ինչպես ես դռնից դուրս գալիս, ես կգրկեի, կհամբուրեի քեզ և կկանչեի նորից, որպեսզի տայի քեզ ավելին… Եթե ես իմանայի, որ լսում եմ քո ձայնը վերջին անգամ, ես կձայնագրեի այն ամենը, ինչ դու կասես, որպեսզի լսեմ այն նորից և նորից, անընդհատ… Եթե ես իմանայի, որ սրանք վերջին վայրկյաններն են, որ ես տեսնում եմ քեզ, ես կասեի. «Ես սիրում եմ քեզ և չէի ենթադրում ես` հիմարս, որ դու դա այսպես թե այնպես գիտես»: Միշտ կա վաղը, և կյանքը տրամադրում է մեզ ևս մի հնարավորություն`ամեն ինչ շտկելու համար, իսկ եթե ես սխալվում եմ, և այսօրը այն ամենն է, ինչ մնացել է, ապա ես կցանկանայի ասել քեզ, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում և որ երբեք քեզ չեմ մոռանա: Ո՛չ երիտասարդը և ո՛չ էլ տարեցը չի կարող համոզված լինել, որ նրա համար կգա վաղվա օրը: Այսօր կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես նրանց, ում սիրում ես: Դրա համար էլ մի սպասիր ինչ-որ բանի, արա դա այսօր, և այնպես արա, որ ասես վաղը չի էլ գա երբեք: Դու կափսոսաս այն օրվա համար, որ դու չգտար ժամանակ մի ժպիտի, մի գրկախառնության, մի համբույրի համար, և այնպես չստացվի, որ դու չափազանց զբաղված էիր, որպեսզի կատարեիր վերջին ցանկությունը: Խրախուսիր քեզ մոտ մարդկանց, շշնջա նրանց ականջին, թե որքան են նրանք քեզ պետք, սիրիր նրանց և խնամքով վարվիր նրանց հետ, գտիր ժամանակ քեզ համար, որ ասես`ցավում եմ, կներես, խնդրեմ և շնորհակալ եմ և մնացած բոլոր սեր արտահայտող բառերը, որոնք դու գիտես: Ոչ ոք չի հիշի քեզ քո մտքերի համար: Խնդրիր Աստծուց ուժ և իմաստություն, որպեսզի ասես այն, ինչ զգում ես: Ցույց տուր քո ընկերներին, թե ինչքան կարևոր են նրանք քեզ համար: Եթե դու չասես դա այսօր, վաղը կլինի այնպիսին, ինչպիսին որ երեկ: Եվ եթե դու դա չանես երբեք, ոչինչ իմաստ չի ունենա: Իրականություն դարձրու քո երազանքները: Այդ պահը եկել է:

Մաքս Էռնստ «Կինը, ծերունին և ծաղիկը» 1924


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել