Հա ուզում եմ ավելի ծավալուն գրեմ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մասին, հա զլանում եմ... Կարդում եմ ֆիլմը չտեսած մարդկանց` ֆիլմին վերաբերող վերլուծությունները ու դեմոտիվացվում եմ, մեղմ ասած :-D
Բայց մի երկու խոսք ասեմ... Նախ, ես չէի էլ սպասում, որ ֆիլմը մի ծավալուն ու բազմաբովանդակ կտավ էր լինելու՝ Նժդեհի կերպարը, կյանքն ու գործունեությունը ամբողջովին բացահայտող։ Մի պարզ պատճառով. գրեթե չկա կենսագրական ֆիլմ, որը միայնակ այդ կարգի խնդիր կարողանա լուծել։ Իհարկե, մյուս կողմից չէի սպասում, որ այդքան անիմաստ սեր ու փսլինքներ կլինեն սյուժեում, բայց դե լավ հիմա...
Դերասանները։ Ուրեմն, կինոթատրոնի ճանապարհին մի երեխա էր կողքովս անցնում ու ինքն իր հետ ինչ-որ միայն իրեն հայտնի խաղ խաղում, որի հերոսը պահի տակ ինչ-որ մեկին համոզված ասում էր՝ Յա Գարեգին Նժդեհ։ Լիրիկական շեղում էր, եթե չկռահեցիք։ Արտաշես Ալեքսանյանին ոնց պատկերացնում էի, տենց էլ հիմնականում խաղաց։ Ինչ-որ բռի, կատաղած մարդ էր ստացվել մոտը։ Զարմացրեց միայն ֆիլմի վերջին մի 20 րոպեների ընթացքում, որոնց ժամանակ իրոք շատ լավ էր խաղում։ Շանթ Հովհաննիսյանն անհամեմատ մոտ էր այն կերպարին, որով ես պատկերացնում եմ Նժդեհին։ Մնացած դերասաններին անդրադառնալու համար ասելիք չունեմ, անկեղծ։ Հա վայ, չէ, էն սովետական գնդապետի դերակատարն էր ահագին ուժեղ։ Էնքան լավ էր խաղացել տնաշենը, որ մի տեսակ իրան դահլիճում տեսա, բացասական էմոցիաներ ապրեցի :)))
Ռազմական տեսարանները քիչ էին, լավ էին նկարած, բայց դուրս չեկավ ձայնը։ Նախ, Մոսինի ձայնը մեկ անգամ լսած մարդը կյանքում չի շփոթի այն ուրիշ զենքի հետ։ Հետո մի տեսակ էն վուֆ-տդխկները շատ էին։
Ընդհանուր առմամբ տպավորությունս սա է. ամբողջ ֆիլմի ընթացքում հերոսները «հայավարի» ավելի շատ խոսում են, որ պետք ա մի բան անել, ավելի շատ բոցաշունչ ճառեր են ասում, քան՝ իրոք ինչ-որ բան անում։ Հիմա նույնն էլ ընդհանուր ֆիլմը։ Ավելի շատ փաստ է, որ նկարվել է Գարեգին Նժդեհի մասին ֆիլմ, քան՝ բուն Գարեգին Նժդեհի մասին ֆիլմ։
Ինչը չի խանգարում վայելել այն։ Քանի որ հաջորդ ռեժիսորը, ով կանդրադառնա այդ թեմային, հաստատ լիքը դասեր քաղած կլինի այս մեկից։ Էլ չեմ խոսում, որ մեկ-մեկ նենց ենք քննադատում, կարծես ամեն օր Հայաստանում մի նոր ֆիլմ է նկարվում, այն էլ՝ այդպիսի բարդ թեմայի շուրջ։
Իսկ ես իրոք ազդված եմ դրանից, ազդված եմ պատմությունից, ազդված եմ կադրի պարունակությանը Հրաչի խիստ ուշադիր լինելուց, ժամանակաշրջանը վերակառուցելու իմ կարծիքով հաջողված փորձից։ Ու դեռ մի անգամ էլ կգնամ դիտելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել