Ապրիլյան պատերազմը մի լուրջ իրողություն փոխեց ՀՀ քաղաքացիների մտածելակերպում: Այն, որ կային աղերսներ, թե հնարավոր պատերազմի ժամանակ բոլորը կփախչեն, ուղղակի դատարկ խոսքեր էին: Ապրիլ ամիսը ապացուցեց, որ հայ ժողովուրդը արտաքին թշնամու դեմ միասնական է:

Բազմաթիվ մարդիկ կամավորական հիմունքներով մեկնեցին առաջնագիծ սատարելու զինվորներին և պաշտպանելու մեր հայրենիքը:

Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում սահմանվել է, որ կամավորական ջոկատների կազմում ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց սոցիալական երաշխիքները հավասարեցվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների սոցիալական երաշխիքներին:

Վերը նշվածը թերևս ամենափոքրն է, ինչ կարելի է անել հերոսացած քաղաքացիների և նրանց ընտանիքների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել