Տարիներ առաջ հաշվարկել էի հրեաների թիվը ողջ աշխարհում. դա մեկ տոկոսից շատ ավելի ցածր թիվ էր, և միաժամանակ Նոբելյան մրցանակիրների շրջանակում հրեաների չափաբաժինը, իսկ դա մոտ 20-25 տոկոս էր: Եթե ինչ-որ մեկը փորձի ասել, որ գումարով են մրցանակներ շահել՝ ապա, եթե նույնիսկ չփորձեմ դա հերքել, ընդամենը կհարցնեմ՝ իսկ գումար որտեղի՞ց նրանց: Առևտրական են, էս են կամ էն են պատասխանները չեն ընդունվում. հայերը պակա՞ս առևտրական են՝ գումարած դրան, որ հայերը քրիստոնյա են, և տեսականորեն քրիստոնյա աշխարհում ընդունվելու խնդիր չեն ունեցել, իսկ արևելքում պակաս վատ չեն զգացել իրենց, իսկ հրեաները արևմուտքում հալածվել են նաև իրենց կրոնի պատճառով: Մի խոսքով՝ բոլոր առումներով տակ ենք տալիս: Սակայն ես հայտարարում եմ՝ մենք ևս կարող ենք այդպես, և նույնիսկ ավելին՝ մնում է, որ իշխանության վերին էշալոնում գտնվող անձը/անձինք դա գիտակցեն ու համապատասխան քայլերի դիմեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել