Մի բան ասեմ, չզարմանաք: 2008-ին, չնայած լավ էր, բայց ընդդիմադիր հրապարակախոսներիս գործը համեմատաբար թեթեւ ու ոչ էնքան հետաքրքրիր՝ իշխանական քարոզչությունը սովորական, այլ կգբիստական ու ռուսական զառանցանք էր՝ մութ ուժեր, գործակալներ, դավադրություն, փող-մող: Էդ դիսկուրսը ջարդելը մեկից մեկ գործ էր: Վերջին շրջանի նորացված քարոզչությունը, որը հովանավորվում է իշխանության այսպես ասած «պրադվինուտի» թեւը՝ իրեն արեւմտամետ ու հակաօլիգարխ հռչակող, շատ ավելի հետաքրքրիր մարտահրավեր է, եւ անկեղծ ասած, սկսել եմ ազարտ զգալ դրա դեմն առնելու մտքից, ու ինչ-որ տեղ նույնիսկ շնորհակալ եմ հետաքրքրիր նյութ տրամադրելու համար: Տեխնոլոգիան մի կողմից պարզ է՝ վերցնել ցանկացած ընդդիմադիր տեքտ եւ յուրացնել, չհակաճառել, այլ խոսել հենց ընդդիմադիր լեզվով, նույնիսկ նախընտրական հոլովակի մակարդակով արդեն: Բայց որքան էլ պարզ է թվում տեխնիկան, միեւնույն է, նա բավականին հնարամիտ է եւ այդքան հեշտ ջարդվող չէ, որքան նախորդ կաղապարը: Այնպես որ, կյանքն ինչ-որ առումով հետաքրքրանում է, գոնե չհանձնվողների կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել