Հարգելի Yeran Kouyoumdjian-ի ցավալուր հարցին, ինչպես ամեն մի հարցի, պետք է տրվի ճիշտ պատասխան, որպեսզի նոր թյուրըմբռնումներ չծնվեն... Ահա, Ո՞ՒՐ ԵՆ ՄԵՐ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՆԵՐԸ... Հարցը դժգոհությունը թվացիալորեն ուղղում է դեպի կորսված մտավորականը, բայց հարցի հասցեատերը մտավորականը չէ... Մի անգամ մեր դասական դերասանը՝ Վարդուհի Վարդերեսյանը, ասում էր. «Գոնե կանչեն, ասեն անվճար պոեզիա կարդա, չեն կանչում»: Միայն պատկերացնել - մեծ դերասանուհու սրբազնագույն պատկերը, մայրական ձայնը և նրա ասմունքը՝ արևմտահայ պոեզիա կարդալիս: Եվ շաբաթը մեկ անգամ «Պոեզիայի ժամ» վարելիս: Հանրայինով: Լիներ «Հայ հոգևոր երգ»: Հաղորդաշարը վարեր Դանիել Երաժիշտը... Այս կենդանի սուրբը՝ իր ասկետ, վեհանձն կերպարով տասը ազգ կարող է կրթել: Մեկ-մեկ մեր ազնվածին Տիգրան Մանսուրյանը խոսեր երիտասարդության հետ, պատմեր՝ ինչպես գտավ իր Չարենցը... Եվ բացվեին ազգային ռադիոյի արխիվները, հեռուստատեսության արխիվները - ամեն օր գային ԳՆԱՑԱԾՆԵՐԸ, մեր մշակույթի սրբերը: Տարոնի սոխակ - Արմենակ Շահմուրադյան, որտե՞ղ է թաքնված հրեղեն ձայնդ... Եվ այսօր ժողովրդի մեջ կան տասնյակ ու հարյուրավոր լուսեղեն հոգիներ, որոնք կարող են կրթել մեր ժողովուրդը...

Կան նրանք, բաԱյսօր մի օգտատեր հիշել էր Նժդեհի ասույթը մայրերի մասին: Եվ վշվշում էր, թե ինչպես կրթել այդ մայրերին: Հիշեցրի՝ մեր ստեղծած «Մայրերի դպրոցը» - «Առողջության ուղերձներ Մայր-կնոջը» մատենաշարը... Հիշեցրի մեր Առողջագիտության ինստիտուտը, որը փակել է նժդեհական վարչապետի կառավարությունը...

Ավարտեմ: Մենք նույնիսկ այսօր էլ ունենք պատշաճ քանակի և որակի մտավոր դաս, որ կարող է իրականացնել մեր ժողովրդի հոգևոր կրթությունը: Բայց մեր մշակույթը ԲԱՆՏՎԱԾ Է, պետք է ազատագրել: Օր առաջ ԱԶԱՏԱԳՐԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԸ: Պլանը մշակված է, օր առաջ գործի դնել: Ժողովրդի հսկա ուժերը ծախսվում են ոչ այնտեղ, ոչ այն նպատակով: Օլիգարխիկ ռեժիմը առաջ է տանում հակամշակույթի իր գունդը, պռեգոմեշի իր վարձկաններին... Նրանք լցնում են ազգային զանգվածի ունկերն ու աչքերը... Եվ մենք նորից հնչեցնում ենք Ի Հայաստան և ի Արտերկիր ազատագրության մեր կոչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել