Ձեզ ենք ներկայացնում անչափ հետաքրքիր և ճանաչողական նյութ, որը պատմում է հայ կարկառուն գիտնական, գյուտարարների մասին, որոնց գյուտերը համաշխարհային ճանաչում են ստացել և ինչու ոչ՝ մեծ հետք թողել քաղաքակրթության զարգացման մեջ:

Հավատացնում ենք, որ այս գյուտերից շատերը դուք ամեն օր օգտագործում եք, բայց երբեք մտքներովդ չի անցել, որ գյուտարարը հայ է: Եվ այսպես.

1. 1564թ. Վենետիկում Անտոն Սուրյանը ստանում է արտոնագիր` խորտակված նավերը Ադրիատիկ ծովից դուրս բերելու գործում առաջարկած շինվածքների, մեթոդների և կատարած աշխատանքների համար, իսկ նրա որդին` Հովսեփ Սուրյանը, 30 արտոնագիր է ստանում տարբեր գյուտերի համար:

2. Ծագումով Ստամբուլից, ազգությամբ հայ, երիտասարդ քիմիկոս Քրիստափոր Տեր- Սերոբյանը 1864թ. ստեղծում է ամերիկյան դոլարի կանաչագույն ներկը, որն անհնար էր կեղծել:

an-american-tradition-of-jewelry-and-silverware_6

3. 1894թ. Լվովում ապրող Հովհաննես Լուկաշևիչը (Ղուկասյան) Գերմանիայում արտոնագրում է կերոսինային լամպի գյուտը, որը մինչև էլեկտրական հոսանքի դարաշրջանի սկիզբը լուսավորում էր ողջ Եվրոպան և Ամերիկան:

322918

4. Գաբրիել Կազանջյանին է պատկանում 1908թ. ներկայացված և 1911թ. արտոնագիր ստացած մազերի չորացման սարքի` ֆենի գյուտը:

фен.5

5. 1913թ. Արմեն Դալաքրանյանը ԱՄՆ-ում արտոնագիր է ստանում գորգագործության ավտոմատ դազգահի ստեղծման համար:

35351

6. 1931թ. Ամերիկայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ջոզեֆ (Հովսեփ) Սլեփյանըարտոնագրում է իգնիտրոնը (բոցավառիչը), որը հեղափոխություն առաջացրեց երկաթուղային տրանսպորտում:

4966300

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել