Ջրվեժ գյուղում երկու օր է՝ մի կաթիլ ջուր չկա: Ենթադրում եմ՝ Մասիվներին մոտ գտնվող ջրավազանն են լցնում: Ջրի տեսուչի հեռախոսը ՛՛մահացել՛՛ է՝ ՛՛ժամանակավորապես անհասանելի՛՛ է դարձել, չի պատասխանում: Հավանաբար ՛՛հասանելի կդառնա՛՛ մասնավորին սպասարկելուց հետո: ՛՛Պետական քաղաքացիները՛՛ կսպասեն: Կամ՝ կարտագղթեն: Բարի ճանապարհ, ինչքան շուտ, այնքան լավ: Ջրավազանը կսպասարկի հայրենիքը կարոտած տուրիստներին: Չեմ ուզում հեռվից հայրենիքը կարոտել, բայց շատ եմ ուզում ջուր ունենալ: Ի՞նչ անել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել