էսօրվա հոլովակից առաջին տպավորություններից կարճ ամփոփումը: Մինչեւ Սերժ երկրում վիճակն էդքան էլ լավ չէր՝ «մարդուն հարստահարում էին, իրավազրկում էին, նվաստացնում էին», դրանից առաջացավ հասարակական պառակտում (ենթատեքստում հարված Քոչարյանին), որը ուղեկցվեց ատելությամբ (Նիկոլի կադրեր): Մոտավոր ենթատեքստը՝ ընդդիմության բողոքը նախորդի դեմ մասամբ լեգիտիմացվում է, բայց ընդդիմությունն էլ մի բան չէր, որովհետեւ ատող էր, արդյունքում երեք կողմերից լավագույնը Սերժն էր: Շարունակությունն ինչ-որ առումով արդեն սովորական էր՝ վերցված է ընդդիմադիր ամբողջ դիսկուրսը եւ հարմարեցված է Սերժ Սարգսյանին: Սա արդեն նորույթ չէ: Նորույթ չէ նաեւ քաղաքացիական պայքարի արդյունքների անխնա շահագործումը: Մնացած մանրամասներին կարող եք ծանոթանալ զանազան լրագրերի արխիվներում՝ նույն կոնտորան, նույն ձեռագիրը, պարզապես հարմարեցված գովազդային հոլովակի ձեւաչափին եւ առանց վերլուծիստական թիթիզությունների: Չեմ ասի, որ տեխնոլոգիապես վատ էր մտածված: Բայց, կարող եմ ասել, որ այս խաղերը վատ ավարտ են ունենալու իմ զգացուղությամբ: Ավելի մանրամասն եւ ավելի համակարգված կփորձեմ հետո շարադրել հոդվածի տեսքով: Սրանք առայմ առաջին եւ չհամակարգված տպավորություններն էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել