Ապրիլյան մարտերը վերջնականապես խախտեցին մեր կյանքը: Ճիշտ է քիչ բան չենք տեսել, բայց սա արդեն վերջն էր, հիմա մեր բելեր տոները կապվում են բանակի , զինվորի , հրամանատարի ու նրանց ծնողների հետ: Ցանկացած տոն սկսվում է նրանց վերաբերվող շնորհավորանքներով անգամ երեխաների տոնը նրանցով է սկսվում: Բոլոր զինվորներն էլ իրենց ծնողների երեխաներն են , դրա համար դա առաջինը նրանց տոնն է, մարտի 8 ու ապրիլի 7-ը առաջինը զինվորների մայրերի տոներն են, Նոր տարին առաջինը դիրքում կանգնած զինվորի տոնն է, և այսպես շարունակ: Ապրիլը լռիվ փոխեց մեր կյանքը: Մենք միշտ էլ զինվոր սիրող ազգ ենք եղել , բայց հիմա մի բան փոխվելա, չգիտեմ ինչ բայց հաստատ փոխվելա, հիմա առավոտ առաջինը նայում ենք սահմանի վիճակի մասին լուրերը նոր անցնում ենք գործի, հիմա զինվորին ավելին շատ տեղ ենք տալիս: Պատերազմը խառնեց մեր կյանքը: Երևի աշխարհում էլ ոչ մի ազգ այս ամենը չկարանա հասկանա, տարօրինակ թվա, զարմանան մեզ վրա, բայց դե աշխարհում ոչ մի ազգ մեր անցած ճանապարհով չի անցել, դրա համար մեզ չեն հասկանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել