1533 թ. Աննա Բոլեյնը դառնում է Անգլիայի թագուհի:

1535 թ. Կառլոս V-ի կողմնակից զորքերը գրոհում և Թունիսից վտարում են օսմանցիներին:

1792 թ. Քենթուքին դառնում է ԱՄՆ 15-րդ նահանգը:

1796 թ. Թենեսին դառնում է ԱՄՆ 16-րդ նահանգը:

1974 թ. Անգլիայի Ֆլիքսբորո քաղաքի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի զոհ է դառնում 28 հոգի:

1980 թ. Իր հեռարձակումներն է սկսում CNN (Cable News Network) շուրջօրյա նորությունների հեռուստականալը:

2001 թ. Ինքնասպան ահաբեկիչը Թել Ավիվի դելֆինարիումում սպանում է 21 հոգու:

2001 թ. Կատմանդուում Նեպալի արքայազն Դիփենդրան սպանում է իր ընտանիքի մի քանի անդամների, այդ թվում հորը՝ թագավոր Բիրենդրային և մորը՝ թագուհի Այշվարյային:

2005 թ. Նիդերլանդներում անցկացված հանրաքվեով երկրի բնակիչները մերժում են ևրասահմանադրության նախագիծը:

2009 թ. Ռիո դե Ժանեյրոյից Փարիզ թռչող օդանավն ընկնում է Ատլանտյան օվկիանոս, զոհվում են բոլոր 228 ուղևորներն ու անձնակազմի անդամները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել