Թուրքական ամենավարկանիշային հեռուստաալիքներից մեկի՝ ATV եթերով հաղորդավարը, խոսելով Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, այդ գործընթացը որակեց հետևյալ կերպ.
«Քիչ անց. Հիտլերի թոռները քվեարկում են այսպես կոչված ցեղասպանության համար»։
Շատերիս է ծանոթ Ա. Հիտլերի հայտնի արտահայտությունը թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին («Իսկ ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջման մասին»): Սակայն քչերին է հայտնի, որ Հիտլերն ու շրջապատը ուշադրությամբ հետևել են Թուրքիայի հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքի և քեմալականների գործողություններին ու նրանցից «օրինակ վերցրել» շատ հարցերում: Ինչպես պնդում էր հենց ինքը՝ Հիտլերը, Աթաթյուրքը իր ուսուցիչն էր, իսկ ինքն ու Բ. Մուսոլինին՝ Աթաթյուրքի աշակերտները:
Պատմությունը ցույց տվեց, որ «Հիտլերի թոռ» գերմանացիները խելքի եկան, բայց Աթաթյուրքինը՝ ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել