«Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այդ ընկերության նորաբաց շենքը սեփական ժողովրդի նկատմամբ արհամարանքի, նրա հարստության յուրացման և շռայլության վառ օրինակ է։ Ունենալով 8.2 միլիարդ դոլար արտաքին վարկերի պարտք՝ SOCAR-ը, ֆինանսական միջոցների բացակայության պատճառաբանությամբ, վերջին տարիներին աշխատանքից կրճատել է հազարավոր մարդկանց, իսկ ֆինանսական տարին ավարտել է վնասներ կրելով (1 միլիարդ մանաթ)։

Քերիմլին նշում է նաև, որ վառելիքը սեփական ժողովրդին SOCAR- ը վաճառում է անհամեմատ բարձր գներով, կասկածելի ներդրումներ է կատարում Մոնտենեգրոյի հանգստավայրերի շինարարություններում (200 միլիոն եվրո , նախատեսվում է ներդնել ևս 300 միլիոն), իրականացնում է նաև այլ կոռուպցիոն գործողություններ։

Շռայլության և կոռուպցիայի բնական արդյունքում ՝ SOCAR- ի կողմից կառուցվեց 335 միլիոն դոլար արժողությամբ նոր շենք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել