Հունիսի 1-ին «Mezzo Producion»-ի նախաձեռնությամբ Երևանում կկայանա «Օկեան Էլզի» ռոք խումբի մենահամերգը: Ժամեր առաջ խումբն արդեն բարձր տրամադրությամբ ժամանեց Երևան: 

«Բավականին լավ տեղ հասանք և դրական ենք տրամադրված հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը: Բոլոր փակագծերը չենք բացի, քանի որ այդպես անհետաքրքիր կլինի, պետք է պարզապես գալ, լսել և վայելել: Ամեն դեպքում մենք համերգի դրայվը կապահովենք: Մեզ շատ հաճելի է, որ այստեղ ենք, մենք վաղուց էինք սպասում այս հանդիպմանը»,-նշեց խմբի մենակատար  Սվյատոսլավ Վակարչուկը

Վերջում էլ BlogNews.am-ի խնդրանքով, հայերեն ասաց բարև ձեզ` այդպես ողջունելով հայ հանդիսատեսին:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել