Քանի դեռ մեր ժողովուրդի մեծ մասը պաշտոնը (դա լինի մեծ թէ փոքր) ասոցացնում է կարողութեան հետ, (որտեղ կարողութիւնը լծակներ օգտագործելն է այս կամ այն հարկային, մաքսային, ճանապարհային եւ այլ օրէնքները շրջանցելու համար, հաւելեալ գումարներ աշխատելու համար), մեր դրական շարժը շատ դանդաղ է լինելու։
Նոյն այդ ժողովուրդն է գնում իրեն ծանօթ, բարէկամ, կամ թող լինի անծանօթ պաշտոնեայի մոտ եւ խնդրում օգնել, լուծել զանազան հարցեր տարատեսակ խնդիրներում, որոնք հիմնականում բնաւ կապ չունեն այդ պաշտոնեայի հետ։
Ու մենք մեր այդ վերաբեմունքով փչացնում ենք մեր պաշտոնաւորներին, եթէ իրենք արդէն իսկ փչացած չեն լինում։
Ես խնդիրը տեսնում եմ, բայց ուղիղ լուծման առաջարկ էլ չունեմ։
Կարծում եմ համբերատատ պէտք է աշխատենք, եւ սերնդէսերունդ բուժենք այս ախտը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել