Հերթական անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման գործոնը օգտագործելով որպես խաղաքարտ. թուրքիայի նկատմա.բ զանազան քազաքական. տնտեսական և այլ առումներով իրենց խնդիրներն են <հարթում> պետությունները: Այս անգամ կարծես հերթը ԵՄ առաջատար երկիր Գերնանիային է: Հետաքրքիրը միայն դա չէ. նաև այն է. որ մեր հասարակության տարբեր շրջանակներ մեծ ոգևորությամբ են լցված մեզ <անմնացորդ սիրով սիրող> գերմանիայի նկատմամբ:
Բա թե տեսաք?. հալալա. ինչ հումանիզմ պետություն դուրս եկավ Գերմանիան. հալալա Մերկելին. արդարությունը չի մահանում և այլն:
Բայց եթե իրավմամբ մի փոքր վերլուծենք իրավիճակը. միակ պետությունը. որը ուղղակիորեն կապ չունի խնդրո առարկա ճանաչման հետ. դա հենց Հայաստանն է:
1,Կա Թուրքիա-ԵՄ փոխհարաբերությունների մի ողջ միջակայք
2,Գերմանիան ԵՄ առաջատար երկիր է. բնականաբար նրան է վերապահված ԵՄ-Թուրքիա փոխհարաբերությունների գրեթե ողջ արսենալը
3, Թուրքիայի հետ վիզայի ազատականացման գործընթաց կա. որը այնքան էլ չի համապատասխանում ԵՄ շահերին
4, Գերմանիայում կա մոտ 4 մլն-ի հասնող թուրքական համայնք
և այլն. և այլն...
Իսկ այլ ազգի ողբերգության հետ կապված ցավոտ հարցը փոխհարաբերությունները պար զելու մեջ որպես մանրադրամ օգտագործելը գրեթե ընդհանուր ոչինչ չունի մարդասիրության և արդարության մեր միամիտ սպասումների հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել