Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում երեկ կայացավ Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի «Trio Studio»-ի հոբելյանական համերգը, որին ներկա էին Էրիկը, Լիդուշիկը, «Ֆուլ հաուսի» անձնակազմը՝ Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Մարջան Ավետիսյանը, Գարիկ Սեփխանյանը, Մարինկա Խաչատրյանը, Գևորգ Մարտիրոսյանը՝ կնոջ հետ, Մոսո Կարապետյանը՝ կնոջ հետ և այլք։

Համերգի շրջանակներում «Trio Studio»-ի սաները ներկայացան համերգային ծրագրով։ Երգի բաժնի երեխաները հիմնականում ներկայացնում էին հայտնի երգերի «cover»-ներ, դերասանական բաժնի սաները ներկայացան «КВН»-ի ձևաչափով։ Երեկույթը վարում էր Գրիգոր Դանիելյանը։ Բոլորի համար անակնկալ էր Հռիփսիմե Ելինյանի ելույթը։

«Արդեն 4 տարի է՝ տարին 2 անգամ մենք ունենում ենք համերգներ, սակայն երբեք չեմ երգել։ Ամեն անգամ երեխաներն խնդրում են երգեմ, հրաժարվում եմ, այս անգամ որոշեցի անակնկալ անել»,- ասաց երգչուհին։

Գրիգորն էլ նշեց, որ իրենց սաները մոտ 5 ամիս է՝ պատրաստվում են այս ծրագրին։ «Իմ սաները ելույթ ունեցան իրենց գրած սցենարով։ Ես շեշտը դնում եմ նրա վրա, որ դերասանը պետք է ունենա ստեղծագործական լավ միտք, ոչ թե լինի «մարիոնետ», ում ինչ տան, կխաղա։ Փորձում եմ երեխաներին սովորեցնել՝ ինչպես սցենար գրել։ Ես, իհարկե, խմբագրել եմ իրենց աշխատանքը, սակայն այսօրվա սցենարի հիմնական մասն իրենք են գրել»,- ասաց դերասանը, կինն էլ հավելեց, որ իրենց ստուդիայում սովորում են փոքրիկ «Գոքորներ»։

Ի դեպ, զույգի որդին ևս հանդես եկավ մյուս սաների հետ, նա հանդես եկավ ոչ միայն որպես դերասան, այլև ռեփ երգիչ:)

Ելույթներն ուղեկցվում էին պարային համարներն։ Գրիգորը նշեց, որ ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հայկ Գրիգորյանը պարող է և համերգային ծրագրի ժամանակ երեխաներին ևս փորձել է  պարացնել։)

             

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել