Մայիսի 29-ին Երգի պետական թատրոնում կայացավ երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանի հեղինակային երեկոն, առաջին երեկոյի մասին BlogNews.am-ն արդեն պատմել էր, իսկ այս անգամ հայ փոքրիկ հայտնի երեխենարը կատարում էին Գրիգորի երգերը: 

«Բավականաչափ երգեր կան, որոնք ես գրել եմ փոքրերի համար, որոշեցինք սկզբում միացնել այդ երկու համերգները, բայց հետո որոշեցին երկու տարբեր համերգ անել: Կիրակի օրն արեցինք համերգ փոքրերի հետ, որը բավականին հաջող անցավ ինչպես մեծերինը: Համերգի կազմի փոքրերը նույնքան հայտնի էին և սիրված, որ չէին զիջում իրենց ավագ գործընկերներին»: 

Գրիգորը նշում է, որ համերգի ընթացքում եղան պրեմիերաներ. «Նանուլը կատարեց «Մանկապարտեզ, մնաս բարով»-ը. հետաքրքիր երգ է ստացվել, խոսքերը ես եմ գրել: Միկան կատարեց «Երևի» երգը: Նաև Ղարաբաղից հատուկ եկել էր Միշկան, ով կատարեց արդեն հայտնի և սիրված «Փոքրիկ ղարաբաղցի» երգը: Սա իմ ամենասիրելի երգն է, որ գրել եմ վերջին շրջանում, որը երևի ակտուալ է և  մեծ հաջողություն ունեցավ: Շատ սպասում եմ Նանուլի տեսահոլովակին: Զուգերգ չեմ ունեցել, բայց ոչինչ չի բացառվում: Պարզապես անելուց պետք է անել հետաքրքիր և ինքնանպատակ: Կարծում եմ, երբ պահը հասունան, արժի անել:»:

Այն հարցին բարդ է արդյո՞ք գրել երեխաների համար՝ Գրիգորը պատասխանեց. «Շատ դժվար է, քանի որ դու պետք է վերափոխվես և մտնես փոքրի աշխարհի մեջ: Հիշես քո մանկությունը, փորձես մաքսիմալ անկեղծ լինել և մաքսիմալ մանուկ զգաս քեզ, որպեսզի արհեստական չստացվի քո արածը: Պետք է փոքրերի լեզվով խոսես և այս դեպքում ընդունելի են անգամ որոշակի սխալներ և վերապահումները: Իսկ մեծերի դեպքում ավելի հեշտ է, քանի որ գրում ես այն տեսակի մեջ, որում գտնվում ես այս պահին»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել