Այսօր ԱՏՎ-ի եթերում կլինի «Վերջին հայրիկը» հեռուստասերիալի վերջին սերիան: Այն պատմություն էր փոքրիկ տղայի մեծ աշխարհի մասին, որտեղ զարգացումները բավականին հետաքրքիր էին: Սցենարիստ Անահիտ Մխիթարյանը, սերիալը գրելուց խուսափել է գռեհիկ խոսքից և տեսարաններից, ինչպես նա է ասում՝ գտել է այն խոսակցական միջինը, որով պետք է գրվի հեռուստասերիալը և եթեր գնա:

«Ելնելով հեռուստադիտողի արձագանքից կարող եմ վստահ ասել՝ սերիալը սիրված էր: Հենց սկզբից այն բավականին հաջող մուտք գործեց ու իր տեղը զբաղեցրեց արդեն սիրված սերիալների կողքին: Սերիալում կարևոր է որ  հերոսներդ դառնան հեռուստադիտողի տան մշտական հյուրերը: Ես գիտեմ, որ բազմաթիվ նամակներ ու կարծիքներ ստանում էին նաև մեր գլխավոր կերպաները: Շատ սիրվեց նաև Արմանչոն»,-BlogNews.am-ի հետ զրույցում ամփոփեց Անահիտ Մխիթարյանը: 

Սցենարիստը հեռուսատասերիալը դիտարկում է որպես ժամանցի միջոց և չի կարծում, որ մարդիկ սերիալից գեղագիտական հաճույք են ստանում. ««Վերջին հայրիկը» ուներ ասելիք, ուներ ուղղվածություն. այն ի սկզբանե հորդորում էր չկորցնել հավատը ու առաջ գնալ, չդավաճանել, չխաբել ու  եթե կան չասված բաներ՝ ասել հենց այսօր ,որովհետև երբեք չգիտես՝ ինչ կլինի մի ժամ հետո»:  

Սերիալում իրենց զբաղվածությունն ունեին Գուժ Մանուկյանը, Վարդան Հովսեփյանը, Դիանա Գրիգորյանը, Արման Մարտիրոսյանն և այլոք . «Ես շատ գոհ եմ դերասաններից և շնորհակալ եմ, որ իմ մտածած  կերպարներին կյանք տվեցին: Շնորհակալ եմ և ուրախ, որ աշխատեցի Գուժ Մանուկյանի հետ: Ինձ համար բավական էր միայն այն, որ նա կադրում է, անգամ եթե ոչ մի խոսք չասեր: Չեմ ուզում որևէ մեկին առանձնացնել բոլորն էլ շատ լավ են աշխատել ու կարևորը սիրով: Առանձին շնորհակալություն նաև իմ խմբին, այն մարդկանց ովքեր չեն երևում կադրում, բայց անում են աշխատանքի մեծ մասը»:

Իսկ այն հարցին, ի՞նչով այն տարբերվեց մնացած հեռուստասերիալներից՝ Անահիտը նշեց. «Կարծում եմ՝ այս հարցին ավելի լավ կպատասխանի հեռուստադիտողը: Ամեն անգամ, երբ նոր սերիալ եմ սկսում, սկսում եմ պատմել իմ նոր պատմությունը ու այն նոր պատմություն է և նման չի նախորդին: Հավելեմ, որ կան նոր գաղափարներ ոչ միայն սերիալի, այլև գեղարվեստական ֆիլմի»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել