Համաշխարհային գրականության գանձերից «Շվեյկի» հեղինակ Յարոսլավ Հաշեկը պատանեկության տարիներին որպես ակտիվիստ ներգրավված է լինում չեխական քաղաքական խմբակներից մեկում։ Մի անգամ նրա մոտից կասկածելի հանքաքարեր հայտնաբերելով նրան տանում են ոստիկանություն, որտեղից 14 ամյա Հաշեկը փոքրիկ երկտող է ուղարկում տուն, որը ներկայացնում եմ ստորև.

«Թանկագին մայրիկ, վաղը ճաշին ինձ չսպասեք, քանի որ ինձ գնդակահարելու են։ Ուսուցիչ, պարոն Գասպերգին փոխանցեք, որ դպրոցի համար իմ ձեռքբերած հանքաքարերը ոստիկանությունը առգրավել է։ Հենց մեր տուն գա իմ ընկեր Վոյտիշեկ Գորնգոֆը, նրան ասեք, որ ինձ տարան 24 ձիավոր ոստիկանների ուղեկցությամբ։ Դեռևս հայտնի չի երբ տեղի կունենա իմ հուղարկավորությունը։»

14 ամյա Հաշեկը այս երկտողով ցանկանում էր իր ոստիկանությունում գտնվելուն հաղորդել հերոսական դրամատիզմ
Իհարկե նրան չգնդակահարեցին, ավելին՝ հաջորդ օրն իսկ ազատ արձակեցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել