Մեկ գեներալ և երկու գնդապետ ձերբակալվեց։ Սա երկրի պաշտպանական գերատեսչական համակարգի բարփոխումների այն շատ կարևոր մեկնարկն է, որը հատկապես քառօրյա պատերազմից հետո դարձել էր օրվա հրամայական և հանրային թիվ մեկ պահանջ։ Ամենակարևորը չարդարացան հանրության այն կասկածները, որ ապրիլյան դեպքերից հետո ՊՆ-ում շղթայական պաշտոնանկությունները ձևական բյութ են կրում և ընդամենը հասարակության աչքերին թոզ փչելու միջոց են։
Իհարկե այն մեքենայությունները և դրանց հեղինակներին դժվար է մեկ ամսվա մեջ արմատախիլ անել, համակարգային փոփոխությունները, որքան էլ հասարակությունն անտարբեր լինի և որքան էլ մենք գտնվեք կիսապատերազմական վիճակում, երբ ժամանակը շատ սուղ է, երկարատև և բարդ գործընթաց է, բայց այն որ դրա մեկնարկը տրված է, և որ կա հստակ մղում այդ գործընթացն արագ իրագործելու, սա ակնհայտ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել