Բաղադրիչներ
- կարտոֆիլ
- ձու
- թթվասեր
- պանիր քերած
- սոխ կանաչ
- աղ
- պղպեղ սև
Պատրաստման եղանակ
- Կարտոֆիլը լվանալ, չորացնել, առանց կեղևազրկելու վրան քսել ձիթայուղ և դնել 220 աստիճան տաքացրած ջեռոց 40-50 րոպեով: Կարտոֆիլը պետք է ամբողջովին եփվի:
Հեռացնել տաք կարտոֆիլի վրայի շերտը, զգուշությամբ հանել միջուկը: - Խառնել ձուն, թթվասերը, քերած պանրի կեսը, կտրատած կանաչ սոխը, համեմել աղ և պղպեղով, այնուհետև ավելացնել կարտոֆիլի միջուկը և լավ խառնել:
- Լցոնել կարտոֆիլը ստացված միջուկով, վրան շաղ տալ քերած պանիրը և տեղափոխել ջեռոց 10-15 րոպեով:
Ջեռոցում պատրաստված նուրբ սերուցքային կարտոֆիլ:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%BD%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D6%81%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AF%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%86%D5%AB%D5%AC/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել