Դեռևս հին ժամանակներում սոխը լայն կիրառում է ունեցել ավանդական բժշկության մեջ: Իր բաղադրության շնորհիվ սոխը մեղրի հետ օգտագործել են որպես միզամուղ, իսկ խորոված սոխը` յուղի հետ, հազի ու կրծքային ցավերի դեմ:

Խորոված սոխը` տաք-տաք կապել են փորին միզակապության դեպքում, ինչպես նաև կոշտուկների, ցավող ուռուցքների վրա:

Գինու մեջ պահված սոխը լավ միզամուղ է, դուրս է հանում ավազը, կանխում փորկապությունը, ոչնչացնում հետանցքային ճիճուներին:

Ինչպես հայտնի է սոխի բաղադրության 83-86%-ը ջուր է և ականջացավի, ականջների աղմուկի դեմ օգտագործվել է սոխի մզվածքը:

Վերջինս խառնելով մեղրի հետ օգտագործում են նաև թույլ տեսողությունը, նոր սկսվող կուրությունը բուժելու նպատակով: Սոխի հյութը նպաստում է գլխի մազերի աճին, կանգնեցնում մազաթափությունը:

Խորհուրդ է տրվում պարբերաբար սոխ օգտագործել լյարդի ցեռոզի ժամանակ: Օգտակար է նաև սեռական հակման ուժեղացմանը, մաշկի գույնի բարելավմանը, բացում է անոթների ,խցանումները, արագացնում է արյան շրջանառությունը, բուժում վիտիլիգոն, եղունգի ախտահարումը, աղի հետ խառնելուց բուժում է գորտնուկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել